Մեր մասին

Պատկերացրո՛ւ՝ ի՞նչ տեսք կարող է ունենալ ստեղծարար ու մշակութային տարրերի համակցությամբ ձեռներեցությունը: Դա կլինի անկախ ուղղությունների մի յուրահատուկ խառնուրդ. Արվեստը՝ որպես բովանդակահեն և ոչ նյութական արժեք, իսկ ձեռնարկատիրությունը՝ ոչ նյութական արժեքների աջակից:

Այս գաղափարային տեսլականով և ձեռներեցների սոցիալական պատասխանատվությունը հիմքում ունենալով՝ ստեղծարար և մշակութային ձեռներեցությունը կատարում է ռազմավարական մշակութային առաքելություն և առերեսվում կառավարչական արժեքների և նորարարությունների միջև հավասարակշռության ստեղծման ռիսկերին:

Գործիքակազմը ստեղծվել է երիտասարդության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի՝ «Երիտասարդությունը հանուն մշակույթի և ապագայի /You(th)for Cul/fu(ture)» շրջանակում և համատեղ մշակվել հետևյալ գործընկեր կազմակերպությունների կողմից. «ADVIT Moldova», «Youth Association Droni», «Development Centre Pangeya Ultima», «Youth Education Centre Fialta», NGO «Youth Mix», «CODEC vzw», «Geoclube», «Associacio Cultural Tabala», «PlanBe, Plan it Be it», «Connecting Europe»:

Սույն առցանց հարթակը և ուղեցույցը նախատեսված են երիտասարդ ձեռներեցների, դասընթացավարների և նրանց օգնականների, ինչպես նաև ստեղծարար և մշակութային ձեռներեցությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար: