Գրականություն

Քրիս Գուիլըբոու, «100 դոլար արժողությամբ ստարտ-ափ. վերափոխի՛ր վաստակդ, զբաղվի՛ր սիրած գործով և ստեղծի՛ր նոր ապագա/The $100 Startup: Reinvent the Way You Make a Living, Do What You Love, and Create a New Future», 2012թ.

«100 դոլար արժողությամբ ստարտ-ափ»-ում Քրիս Գուիլըբոուն ցույց է տալիս, թե ինչպես վարել  արկածախնդրությամբ, իմաստով և նպատակով լի կայնք և միևնույն ժամանակ լավ ապրուստ վաստակել: Օգտագործման համար հեշտ այս ուղեցույցում տեղ են գտել առավել արժեքավոր դասեր այն մարդկանց կողմից, ովքեր սովորել են, թե ինչպես կարելի է հասնել ինքնակայացման՝ կատարելով այն, ինչ անում ես ամենօրյա կյանքում: Պետք է ուղղակի տեսնել, թե որտեղ են հատվում քո փորձն ու գիտելիքները և այն, ինչի համար մարդիկ պատրաստ են վճարել: Դրա համար պարտադիր չէ ունենալ համապատասխան տնտեսագիտական կրթություն, բիզնես պլան կամ աշխատողներ: Հարկավոր է միայն գտնել ապրանք կամ ծառայություն, ինչը ձեզ ավելի հոգեհարազատ է, մարդիկ կամ սպառողներ, ովքեր պատրաստ են վճարել և վճարելու եղանակ:

Բրիտանիայի կայսրական մեդալակիր-անդամ Ֆրեյզեր Դոհերթի, «48 ժամանոց ստարտ-ափ. գաղափարից մինչև մեկնարկ՝ 1 շաբաթում», 2017թ.

Ֆրեյզեր Դոհերթիի «48 ժամանոց ստարտ-ափ»-ը այն ձեռնարկն է, որը  ցույց կտա հիմնական քայլերը բիզնեսը սկսելու, գաղափարի մշակման և արագ շուկա դուրս գալու համար: Գրեթե բոլորն են ցանկանում սկսել սեփական բիզնես, բայց քչերն են այդ երազանքը իրականացնում: Իսկ ի՞նչ, եթե այն բիզնես գաղափարը ստեղծելու համար ձեզնից պահանջվի միայն 2 օր:

Գարի Վայներչուկ, «Անսպասելի հարված, ճիշտ թակարդ. ինչպե՞ս պատմել քո պատմությունը աղմկոտ սոցիալական աշխարհում/Jab, Jab, Jab, Right Hook: How to Tell Your Story in a Noisy Social World», 2013 թ.

Եթե ​​պայքարում ես սոցիալական մեդիա հետ և ցանկանում ես սովորել, թե ինչպես այն արդյունավետ օգտագործել բիզնեսը շուկայացնելու համար, ապա այս գիրքը քեզ համար է: Գարի Վայներչուկը սոցիալական մեդիայի ռոք-աստղ է: Իր գրքում արտահայտված քներգետիկ գրելաոճը հենց այն է, ինչ անհրաժեշտ է այս ավելի ու ավելի կարևոր դարձող թեմայի շուրջ խոսելիս: «Անսպասելի հարվածները բովանդակության թեթև կտորներն են, որոնք օգուտ են բերում ձեր հաճախորդներին՝ նրանց ստիպելով ծիծաղել, քմծիծաղ տալ, խորհել, խաղ խաղալ, գնահատված զգալ կամ փրկվել: Ճիշտ թակարդները դրանք գործողության կոչեր են (calls to action), որոնք ձեռնտու են ձեր բիզնեսի համար»: Կարճ ասած, դրանց ճիշտ օգտագործումից շահում է բիզնեսը: Գրքում ներկայացված են Facebook, Twitter, Instagram և Pinterest սոցիալական հարթակների ավելի քան 80 վերլուծություններ և թարմ ռազմավարություններ, որոնք կբերեն հաջողության: Հետևի՛ր Գարիի օրնակին, ավելացրո՛ւ հետևորդներիդ քանակը Instagram-ում, հասցնելով այն 50000-ի, ավելացրո՛ւ բլոգիդ տեսանեությունը՝ օգտագործելով Instagram-ի ամբողջ ներուժը:

Ջոյել Գեհման, Ժան-Ֆրանսուա Սյուբլիյե, «Մշակութային ձեռներեցություն. մշակույթ ստեղծելուց դեպի մշակութային ստեղծում/Cultural Entrepreneurship: From Making Culture to Cultural Making>>, 2016թ.

Այն մշակութային ձեռներեցության վերաբերյալ երեք տեսությունների ամփոփագիր է. ՄՁ 1.0, ծագելով սոցիոլոգիայից, այն կենտրոնանում է մշակույթ ստեղծելու կամ այն գործընթացի վրա, որի միջով անցնում են լավագույն մշակութային կազմակերպությունները կամ արտադրանքները: ՄՁ 2.0, ծրագրերի կառավարման և կազմակերպության տեսության մեջ արմատներ ունենալով, այն կենտրոնանում է մշակույթի տեղակայման կամ այն ​​գործընթացների վրա, որոնց միջոցով մշակույթը գործիքակազմ է սահմանադրում  նոր ձեռնարկությունների օրինականացման համար: Հեղինակները վերջին գիտական ուսմունքով առաջ են քաշում երրորդ ալիք՝ ՄՁ 3.0, ձևավորման առաջարկ, որն ընդգծում է մշակութային ստեղծումը, բաշխված և միջժամանակային գործընթացները, որոնց համաձայն արժեքը ստեղծվում է բազմաթիվ և փոփոխվող իմաստային խաղացանկերի և ցուցակների միջով: Նրանք ավարտում են երկու հարցերի՝ մշակութային ձեռներեցության կատարողականություն և ձեռներեցության պաշտամունք, վերաբերյալ քննադատություններով:

Միշել Լունսբարի, Մարի Անն Գլին, «Մշակութային ձեռներեցություն/Cultural Entrepreneurship», 2019թ.

Այս «տարրը» ներկայացնում է մշակութային ձեռներեցության ակնարկ և նպատակ ունի հիմք դնել ավելի լայն և ավելի ինտեգրատիվ հետազոտությունների օրակարգի` կազմակերպության տեսության և ձեռներեցության ներածությունում: Գիտական օրակարգը ներառում է նոր ձեռնարկությունների օրինականացման, նոր կամ այլընտրանքային կազմակերպչական կամ հավաքական ինքնությունների կառուցման, և նույնիսկ ավելի մակրո մակարդակներով,  նոր ձեռնարկատիրական հնարավորությունների և շուկաների տեսակների առաջացման մի շարք երևույթներ: Հեղինակները մշակել են նոր տեսական փաստարկներ և քննարկել հիմնական ձեռներեցությունների վերաբերյալ ուսումնասիրությունների հետ դրանց առնչությունը՝ կենտրոնանալով ձեռնարկատիրական գործընթացների և հնարավորությունների ուսումնասիրության վրա:

Փիթր Թիյել և Բլեյք Մասթերս, «Զրոից մեկ. նշումներ նորաստեղծ ձեռնարկությունների մասին կամ ինչպես կառուցել ապագա/Zero to One: Notes on Startups, or How to Build the Future», 2014 թ.

Մեր ժամանակի մեծ գաղտնիքն այն է, որ դեռևս կան ուսումնասիրման համար չուսումնասիրված սահմաններ և ստեղծելու համար նոր հայտնագործություններ: Գրքում լեգենդար ձեռներեց և ներդրող Փիթեր Թիյելը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք գտնել այդ նոր գաղափարները ստեղծելու համար եզակի եղանակներ:

Սեթ Գոդին,«Ցեղախմբեր. Առաջնորդե՛ք մեզ/Tribes: We Need You to Lead Us», 2008թ.

Որպես ձեռներեցներ, մենք պետք է սովորենք ինչպես առաջնորդ լինել, քանի որ ոչ մի մարդ ինքն իրեն չի կղզիացնում և ոչ մի բիզնես մենակ չի հաջողվում: Դու պետք է կառուցես հավատարիմ համախոհների թիմ: Եթե ցանկանում ես, որ բիզնեսը բարգավաճի, ապա քեզ հարկավոր է ոգեշնչել, ինչպես հաճախորդներին, այնպես էլ աշխատակիցներին: Գրքում զետեղված են օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է առաջնորդությունը կախված ուրիշներին ոգեշնչելու քո կարողությունից: Հետաքրքրում է՝ ո՞րն է առաջին քայլը…քո մտածելակերպը փոխարինիր պասիվից՝ նախահարձակի: Դու այստեղ ես ստիպելու երևությների ի հայտ գալուն, ոչ թե սպասելու, թե դրանք երբ տեղի կունենան: Հեղինակը գրքում չի կիսվում առաջնորդ դառնալու քայլ առ քայլ ուղեցույցով (քանի որ ամեն իրավիճակ տարբեր է), այլ սովորեցնում է՝ ինչպես ճիշտ օգտագործել առաջնորդ դառնալու հնարավորությունները: Քեզ մնում է հասնել դրանց և գտնել քոնը:

Շեյն Սնոու, «Խելացի եղանակներ. կողային (ոչ ստանդարտ) մտածողության առաջընթացի ուժը/Smartcuts: The Breakthrough Power of Lateral Thinking», 2016թ.

Այս գիրքը վերլուծում է աներևակայելի հաջող մարդկանց և ընկերությունների կյանքը, ովքեր աննկատելի կարճ ժամանակահատվածում հիասքանչ նվաճումներ են ունեցել: Բացահայտի՛ր կարճ ժամանակում երկարատև հաջողության հասնելու լավագույն ռազմավարություններն և լավագույն միջոցները: Այս դասերը քանդում են հաջողության մասին հին առասպելները և ցույց են տալիս, թե ինչպես կարող ես հասնել անհավատալի արդյունքների՝ ավելի խելացի, այլ ոչ թե քրտնաջան աշխատելով:

Սթիվեն Փրեսֆիլդ, «Արվեստի պատերազմ. կոտրի՛ր արգելքները և հաղթի՛ր ներքին ստեղծագործական ճակատամարտերը/The War of Art: Break Through the Blocks and Win Your Inner Creative Battles», 2012թ.

Այս գիրքը պարտադիր ընթերցանության մանիֆեստ է բոլորի համար, ովքեր ունեն ստեղծարար աշխատանք կամ բիզնես: Անկախ ստեղծարար ուղուց կամ նպատակներից՝ այս գիրքը կօգնի քեզ հաղթահարել ներքին դիմադրությունը: Դիմադրությունը դանդաղեցնում և խանգարում է մեզ գիտակցել մեր իրական ստեղծագործական ներուժը, ինչպես պատերազմ, որը տեղի է ունենում մեր գլխում: Եթե ​​ձեր բիզնեսը կամ կարիերան ենթադրում է նորարարություն, սրամտություն կամ ստեղծագործական գործընթաց, ապա դու պետք է ինքդ պատրաստվես այդ ներքին պատերազմի` կարդալով այս գիրքը ճակատամարտից դուրս կգաս հաղթանակած: