ՎԴ-ն անցկացվել է 2019-ի օգոստոսի 7-16-ը: Այն կենտրոնացած էր երիտասարդական աշխատողների հզորացման վրա` մասնավորապես «ս/մ-ձ»-ի մասին գիտելիքների և «ս/մ-ձ» կրթության վրա: Այն միաձուլել է սոցիալական ձեռներեցության և «ս/մ-ձ»-ի՝ որպես հասկացությունների վերաներյալ տեսական մասը, ստեղծարար մտածողության նորարարական գաղափարների մշակման ոչ ֆորմալ և լրացուցիչ կրթական միջոցառումներըև NEET-երին «ս/մ-ձ»-ի վերաբերյալ պրակտիկ փորձի ուսուցանումը: ՎԴ-ի արդյունքում երիտասարդական աշխատողները ձեռք են բերել հիմք` «ս/մ-ձ»-ի վերաբերյալ գիտելիքները իրենց երկրների NEET-երին փոխանցելու համար, որը նրանք հետագայում մշակել են իրենց երիտասարդ գործընկերների հետ՝ ԵՄ երկրներում անցկացված աշխատանքային պրակտիկայի ընթացքում:
ՎԴ-ի մասնակիցները 10 գործընկեր երկրներից են՝ յուրաքանչյուր կազմակերպությունից 3-ական երիտասարդական աշխատող: Յուրաքանչյուր երկիր ներկայացվել է հետևյալ կազմակերպությունների կողմից.
– Youth Association «DRONI», Վրաստան,
– Youth Education Centre «Fialta», Բելառուս,
– «ADVIT», Մոլդովա,
– Development center «Pangeya Ultima», Ուկրաինա,
– «PlanBe, Plan it Be it», Կիպրոս,
– «Geoclube – Associação Juvenil de Ciência», Պորտուգալիա,
– «ASSOCIACIÓ CULTURAL TABALÀ», Իսպանիա,
– «CODEC vzw», Բելգիա,
– «Youth Mix», Հայաստան,
– «Associazione Connecting Europe», Իտալիա:
Բոլոր մասնակիցները վառ անհատականություններ են և միևնույն ժամանակ երիտասարդական աշխատողներ, ծանոթ են «ս/մ-ձ»-ին և «ս/մ-ձ» կրթությանը և գործընկեր կազմակերպության թիմի անդամներին: Խոսելու և գրավոր անգլերենի լավ մակարդակ ունեն և 18-ից բարձր տարիքի են: Ինչպես նաև մասնակիցները պետք է ընդգրկված լինեն ծրագրի ողջ տևողության ընդացքում՝ մասնակցելով Մոլդովայում կայացած ՎԴ-ին, Տեղական լաբորատորիաներին, մրցույթին, ԵՄ երկրներում Արևելյան գործընկերության երկրներից 2-ական անձանց աշխատանքային պրակտիկային (job shadowing), Բելգիայում սեմինարին, տարածման և արժևորման փուլերին:

ՎԴ-ի հիմքում ընկած էր մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների հատուկ կարիքները: Այն ունցավ մասնակցության բարձր մակարդակ: Բազմազանությունը, օրինակ մասնակիցների խմբերում, համարվել է որպես ունակությունների փոխանակման և փոխանցման ռեսուրս, ինչպես նաև հատուկ ուշադրություն էր դարձվում ծրագրի միջմշակութային հարթությանը: Ծրագրի օգնականներն ու դասընթացավարները հոգացել են օժանդակ ուսումնական միջավայրի ստեղծման մասին, որտեղ մասնակիցները խրախուսվել և մարզվել են իրենց անձնական, մասնագիտական և կազմակերպչական զարգացմ խթանող մարտահրավերների յուրացման ընթացքում: Ուսումը տեղի է ունեցել ինչպես անհատական, այնպես էլ սիներգիստական խմբային գործընթացով:
ՎԴ-ում օգտագործվել են ուսման տարբեր ոչ ֆորմալ մեթոդներ, օրինակ՝ խմբային, զույգերով և անհատական քննարկումներ, մտքերի փոխանակություն (brainstorming), բուռն քննարկումների խմբեր (buzz groups), բանավեճեր, թեմատիկ թարմացնող խաղեր, ներկայացումներ և այլն:

ՎԴ-ն ղեկավարվել է պրոֆեսիոնալ մարզիչների և կազմակերպիչների կողմից:
Օլեսյա Սոլպան–Ֆորտունա (դասընթցավար)
Օլեսյան առաջնային դեր ունի Մոլդովայում սկսնակ բիզնեսների (start-up) ուսուցման գործում՝ լինելով «GEN Moldova»-ի («Ձեռներեցների համաշխարհային ցանցի» Մոլդովայի կազմակերպության) նախագահ:
Նա հանդես է եկել որպես բանախոս, մենթոր, խմբավար, բիզնես զարգացման վրա կենտրոնացած ծրագրերի փորձարարական դասընթացավար ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակներում: Նրա հետաքրքրությունները պտտվում են ձեռներեցներին օգնելու հարցում՝ ազգային և միջազգային բիզնեսի ստեղծման, գործարկման, զարգացման, մասնավորապես՝ ստեղծագործական արդյունաբերության (creative industry) և կայուն բիզնես նմուշների ստեղծման գործում:
Տուդոր Առնաուտ (դասընթացավար)
Տուդորն աշխատում է որպես լրագրող և դասընթացավար: «Էրազմուս+»-ը ոգեշնչման աղբյուր է դարձել իր ամենօրյա գործի մեջ: «Ամբողջ աշխարհի մարդկանց հետ կապը մեծագույն բանն է, ինչ կատարվում է ինձ հետ»:
Նատալյա Ռուլոֆս (ծրագրի ղեկավար)
2004 թվականից Նատալիան ներգրավված է երիտասարդական ոորտում և ոչ ֆորմալ երիտասարդական աշխատանքներում: Նա ունի մեծ փորձ ԵՄ ծրագրերի պլանավորման և կառավարման մեջ (ներառյալ «Էրազմուս+, EYF, EuropeAids, Horizont 2020») և ունի մագիստրոսի կոչում եվրոպական ծրագրերի պլանավորման և կառավարման ոլորտում: 2016 թվականից Նատալյան «JINT vzw (Flemish NA Belgium)» դասընթացավարների խմբի (trainers’ pool) անդամ է և անցկացնում է TEC դասընթացներ Բելգիայի Ֆլանդեր քաղաքում:
ՎԴ-ն կենտրոնացած է եղել ձեռներեցության, ձեռնարկատիրական կրթության շուրջ լեզվաբանության հիմունքների վերաբերյալ ընդհանուր գաղափարի ստացման վրա. տարբեր տեսակ ձեռներեցությունների միջև եղած տարբերություններ, ով է ձեռներեցը, ձեռնարկատիրական ձախողումների հիմնական պատճառը: Խումբը ուսումնասիրել է ազգային մակարդակում գոյություն ունեցող ռեսուրսների տեսակը՝ ստեղծարար ձեռներեցներին գաղափարներ զարգացնել օգնելու համար:
Որպեսզի հասկանալի լինի այն աջակցությունը, որը կարող է ձեռք բերվել ձեռներեցների կամ ցանկացողների կողմից, խումբը որոշել է շահառուների խմբերը, որոնք տեղական մակարդակում կարևոր դեր են խաղում բիզնես գաղափարը աճի ներուժ ունեցող վավեր ձեռնարկության վերածելու մեջ: Ինչպես նաև տարբեր փուլերում յուրաքանչյուր շահագրգիռ խմբի դերերն ու ներդրումները: Նաև տարբեր շահագրգիռ խմբերի փոխգործակցությունը, էկոհամակարգային պատկերացումները և այն, թե ինչպես կարող են ձևավորել համայնքային նախաձեռնությունները:
Ծրագրին մասնակցելուց առաջ մասնակիցները ստացել են տնային առաջադրանքներ: Նրանք պատրաստել էին տեղական թաքնված ժառանգության և դրանք հետագա բիզնես ծրագրերում օգտագործելու ձևերի մասին: Նրանք նաև հստակեցրել էին համապատասխան ցանցերը, կենտրոնները, համալսարանները, որոնք կարող են օգնել բարձրացնել իրենց բիզնեսը, մշակութային կամ սոցիալական ծրագրերը: Բոլոր 10 երկրները ներկայացրեն են այս տնային առաւադրանքները:
Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել ZIP house Excellence Center in Fashion և զրուցել ZIP house-ի տնօրենի, պաշտոնատար անձանց, Fashion Acceleration Program-ի ձեռներեցների և 2014 ու 2019 թվականների Creative Business Cup-ի հաղթողների հետ: Ոմանք այցելել են ARTCOR կենտրոն, որտեղ մասնակցել են ստեղծարար արդյունաբերության ընթացիկ և հաջորդող տարիների պլանավորման վերաբերյալ ծանոթական ցուցադրության:
Եվ իհարկե էլ ո՞ւր առանց միջմշակութային երեկոների: Ծրագրում ընդգրկված 10 երկրի յուրաքանչյուր թիմ պատրաստում էր իր մշակույթի, տեղական ըմպելիքների և սննդի վերաբերյալ ներկայացումներ, նույնիսկ ոմանք հուշանվերներ էին նվիրում:
