Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում
Սոցիալական ձեռներեցությունը ամբողջ աշխարհում լայնորեն հետազոտված հասկացություն է և հայտնվում է սոցիալական գիտությունների ուսումնասիրությունների, վարքագծային գիտությունների և ձեռներեցության հետազոտությունների ուշադրության կենտրոնում: Այն ուղղված է ձեռնարկատիրական պրակտիկայի միջոցով սոցիալական խնդիրների լուծմանը:
Հասկացությունը մշակվում է ամբողջ աշխարհում` ճնշող սոցիալական խնդիրները լուծելու համար, ինչպիսիք են քաղցը, աղքատությունը, առողջությունը, կրթությունը, կայուն էներգիան և այլն: Սոցիալական ձեռներեցությունը ուղղված չէ սեփականատերերի համար շահույթ բերելուն, այլ հիմնականում սոցիալական առաքելությանը հասնելու համար: Ձեռնարկատիրական գործունեության միջոցով վաստակած եկամուտը ավելի շատ դիտարկվում է որպես ձեռնարկություն կայունության չափանիշ` սոցիալական առաքելությանը ծառայելու միջոց:
Այս երևույթը վերջերս է տարածում գտնում Հայաստանում, քանի որ առաջին ձեռնարկությունները պաշտոնապես հիմնադրվել են 2005 թվականին: Այդ ժամանակից ի վեր ի հայտ են եկել սոցիալական առաքելություն իրականացնող շատ ձեռնարկություններ:
Չնայած սոցիալական ձեռներեցությունը շատ արդիական թեմա է այսօրվա Հայաստանում, սակայն այն բավականաչափ հասանելի և հասկանալի չէ երկրի լայն հասարակության շրջանում: Ունենալով միջազգային բարեգործական կազմակերպությունում անձնական աշխատանքային փորձ՝ ես հաճախ եմ եղել գյուղական և պակաս զարգացած համայնքներում և տեղյակ եմ նրանց առջև ծառացած խնդիրների մասին: Այն ծրագրերը, որոնցում ես ներգրավված էի խթանում էին տեղի մարդկանց ձեռներեցությունը՝ ակտիվների տրամադրման, բիզնեսի գիտելիքների և մենթորության միջոցով: Այնուամենայնիվ, տարիների ընթացքում համայնքի զարգացումը և վերափոխումը այնքան էլ տեսանելի չէր:
Նման բարեգործական նվիրատվությունների արդյունքում բերված համայնքների կայունությունն ու երկարատև փոփոխությունները իմ և իմ գործընկերների հիմնական մտահոգություններից էին: Ես մտածեցի, որ շղթայի միակ բացակայող մասը ձեռնարկատիրական մոտեցումն է, համայնքների առջև ծառացած խնդրի լուծման համար, ինչը կապահովի համայնքների զարգացման մեջ ներդրված միջոցների կայունություն և շարունակականություն: Ակնհայտ է նաև, որ համայնքները պետք է իրենց հույսը դնեն ոչ թե բարեգործական կազմակերպությունների, այլ կայուն աճի և զարգացման վրա:
Սոցիալական ձեռներեցության զարգացումը կարող է նպաստել Հայաստանի տարածաշրջանային կայուն և երկարատև զարգացմանը: ՍՁ կարգավիճակը երկրում ներկայացնող գիտական աշխատանքները բացակայում են: Այդ իսկ պատճառով մեր ջանքերը առաջնահերթորեն կենտրոնացած էին թեմայի սեմինար վերլուծություններ տրամադրելու և ապագա հետազոտության համար հիմնավոր հիմքեր ստեղծելու վրա:
Այս հետազոտությունը միտված է հասկանալու Հայաստանում ՍՁ կարգավիճակը, գործունեության ձևերը, ներկան և հեռանկարները, ինչպես նաև նկարագրել այն միջավայրը, որում զարգանում է հասկացությունը: Մեր նպատակին հասնելու համար ուսումնական գրականության մեջ մի քանի հիմնական հասկացություններ և առանձնահատկություններ ուսումնասիրեցինք: Հիմնական մեթոդը առաջնային և երկրորդային տվյալների համեմատությունն է, որն իրականացվել է Հայաստանում՝ ներկայումս գործող սոցիալական ձեռնարկությունների շրջանում հավաքված տվյալների միջոցով: Այս հետազոտության դիտարկման միավորներն են սոցիալական ձեռներեցները, սոցիալական ձեռներեցություն իրականացնող անձինք և նրանց կողմից հիմնադրված իրավաբանական անձինք` սոցիալական ձեռնարկությունները: Հետազոտությունը նաև քննարկում է ոլորտի հիմնական դերակատարների, ինչպիսիք են միջազգային զարգացման կազմակերպությունները և դոնորները՝ որպես սոցիալական ձեռնարկությունների ֆինանսավորողներ, համայնքներում սոցիալական ձեռնարկատերերը և շահառուները, միջև հարաբերությունները, որոնք ուղղված են այդ ձեռնարկությունների սոցիալական առաքելությանը: Թեզի աշխատանքի նպատակը սոցիալական ձեռներեցության խորը և ենթատեքստային վերլուծություններ ներկայացնելն է, որպես ակադեմիկոսների, դաշտային պրակտիկայով զբաղվող մասնագետների, ինչպես նաև հասարակության համար արժեքավոր պատկերացումների ամրապնդման համար առակա:
Հայաստանում ՍՁ զարգացման միջավայրը
Հայաստանի Երրորդ Հանրապետության կյանքի ընթացքում միջազգային դոնորները կարևոր դեր են խաղացել երկրի քաղաքացիական հասարակության զարգացման, ժողովրդավարության, խաղաղաշինության և օրենքի գերակայության զարգացման գործում: Ոլորտի բազմաթիվ փորձագետներ առանձնացնում են միջազգային զարգացման գործակալությունների, բարեսիրական կազմակերպությունների և ոչ առևտրային կազմակերպությունների կարևոր դերը քաղաքացիական հասարակության աճի վրա` ֆինանսական, տեխնիկական աջակցությամբ, կրթությամբ և Հայաստանի վերջին հայեցակարգերի զարացմամբ:
Ոլորտի փորձագետներից մեկի զեկույցներից մեկում Հայաստանում ոչ առևտրային ոլորտը նկարագրվում է սկսած 1991 թվականից՝ զարգացման 3 փուլով (Թադևոսյան, 2017).
-ծագում մարդասիրական օգնության նպատակներից՝ 1991-1998թթ. ընթացքում,
-քաղաքացիական հասարակության զարգացում և ժողովրդավարության շրջան, 2000-2007,
-ՀԿ-ների և հիմնադրամների ձևավորում, որոնք տեղական համայնքներին ապահովում են զարգացնող ծառայություններ՝ նպատակադրելով կայունության աստիճանաբար աճ՝ 2008-20016թթ.:
Տեղական համայնքներին և սոցիալական խնդիրներն լուծումներ տրամադրելու փնտրտուքով, ինչպես նաև հաշվի առնելով մենթորության և Հայաստանում գործող դոնոր կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը, կարելի է դիտարկել, որ ի հայտ են եկել ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության և առաջադրանքների նոր ձևեր: Մյուս կողմից, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մեծապես հենվելով միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցության վրա, սկսել եմ ավելի ու ավելի շատ մտածել կայունության և ինքնֆինանսավորման վերաբերյալ:
Հայաստանում շահույթ չհետապնդող սեկտորների այսպիսի ներքին զարգացումը հանգեցնում է այն մտքին, որ ՔՀԿ-ների և ՀԿ-ների համար ֆինանսապես կայուն մոդելներ են մշակվում, որոնք կշարունակեն ՀՀ-ում իրենց առաքելությունը և կնպաստեն սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման գործում էական դեր են խաղացել միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպությունները, կառավարչական գործակալություններն ու դոնորները: Կարևոր է միջազգային դոնոր կազմակերպությունների դերը սոցիալական ձեռներեցություն հասկացության զարգացման, դրա ըմբռման, սոցիալական ձեռնարկությունների հիմնադրման և առաջմղման գործում, որոնք շարունակում են ոլորտի տեղակայումը: Սույն հետազոտության շրջանակում դժվար եղավ հայտնաբերել Հայաստանում 1991-2005թթ. գործող սոցիալական ձեռնարկություններ, որովհետև հասկացությունը այն ժամանակ լայն տարածում չուներ, սակայն շատ ընկերություններ և կազմակերպություններ ընդգրկված են եղել սոցիալական ձեռներեցության ինքնաֆինանսավորման համար և գյուղական համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում: Ըստ երկրորդական տվյալների վերլուծության՝ հնարավոր է, որ KASA-ն, World Vision Armenia-ն, USAID-ը և շատ այլ դոնոր կազմակերպություններ երկար տարիների ընթացքում ներկա են եղել համայնքներում և մատուցել հաստատուն աջակցություն գյուղական տարածքների զարգացման նպատակով: Մասնավորապես՝ նրանք ընդգրկված են եղել ՓՄՁ աջակցությանը, սակայն սոցիալական ձեռներեցություն հասկացությունը նրանց շրջանում չի շրջանառվել:
Դոնոր կազմակերպությունների զեկույցների, երկրորդական վերլուծությունների, փորձագետների հետ հարցազրույցների հիման վրա՝ Հայաստանում առաջին սոցիալական ձեռներեցության առաջմղման նախաձեռնությունը, որը թվագրվում է 2005թ., նպատակ է ունեցել ֆինանսապես կայուն աջակցություն ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, և նվզեցնել նրանց կախվածությունը դոնորներից: Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այդ ծրագրի դոնորն էր, իսկ կատարողը՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամը: Մասնակիցներն անց էին կացրել 6-ամսյա ընդլայնված դասընթացներ և ստացել ֆինանսական աջակցություն՝ սոցիալական ձեռնարկություններ հիմնադրելու համար: Հարկ է նշել, որ այն ժամանակ հիմնադրված բոլոր սոցիալական ձեռնարկությունները հաջողությամբ գործում են մինչ այժմ՝ չնայած դրանցից մի քանիսը ունեցել են առաքելության փոխարինում՝ սոցիալական ձեռներեցությունից վերածվելով բիզնեսի: Այդ ժամանակից ի վեր այլ կազմակերպությունների կողմից սոցիալական ձեռներեցության առաջմղման ծրագրերում ընդլայնված դասընթացների ներդրումը, մենթորությունը և դրամաշնորհները կամ հեռանկարային հանգանակությունները իրականացվում են պայմաններով:
Այդ ժամանակվանից սկսած՝ դոնոր կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության անդամները իրենք սկսեցին ավելի շատ մտածել շահույթ չհետապնդող մարմինների կայունության վերաբերյալ և սոցիալական ձեռներեցությունը տեսան որպես դրա համար անհրաժեշտ մոդել: «Livelihood Improvement through Fostered Employment (LIFE)»-ը երկրորդ խոշոր դոնորի՝ «USAID»-ի և «Save the Children Armenia»-ի կողմից ձեռնարկված ծրագիրն էր, որը նպատակ էր հետապնդում նպաստել անբարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց աշխատանքային հավասար հնարավորություններին և զբաղվածությանը: Մոտեցումը նպատակ ուներ հիմնադրել աշխատանքային ներառմամբ սոցիալական ձեռնարկություններ և դրանք մտցնել բիզնեսի, ՀԿ-ների և տեղական համայնքային վարչական կառուցվածքների մեջ: Ծրագիրը ապահեվել է արձակուրդային կրթություն, վերապատրաստումներ և դրամաշնորհներ՝ «խելացի» դառնալու և Հայաստանում այս տիպի սոցիալական ձեռնարկություններ ստեղծելու առաջխաղացման ձևերի վերաբերյալ ընդլայնված հանրային իրազեկություն ապահովելու նպատակով:
«British Council Armenia»-ն, ԵՄ ֆինանսական հովանավորչությամբ, 2014-2015թթ.-ին Հայաստանում սոցիալական ձեռներեցության իրազեկվածությունը բարձրացնելու և այդ հասկացության զարգացմանը մասնակցություն ունենալու նպատակով իրականացրեց մեկ այլ ծրագիր:
«Սոցիալական ձեռներեցության միջոցով համայնքային զարգացում/Community Development Through Social Entrepreneurship»-ը ԵՄ և Ավստրիական զարգացման կոոպերացիայի կողմից ֆինանսավորված ծրագիր է, որը նպատակ ուներ հիմնադրելու սոցիալական ձեռնարձություններ և մատուցել հասկացութային հիմքով և ֆինանսավորմամբ՝ երկրի 8 մարզերում: Ծրագրի արդյունքում հիմնադրվեց 10 սոցիալական ձեռնարկություն: Վերապատրաստելով մասնակիցներին՝ ձեռներեցներին, այս համատեքստում, 1 տարվա ընդլայնված դասընթացների ընթացքում նրանք ընկալել են սոցիալական ձեռներեցությունը որպես բարձր արժեք ունեցող և խորը հասկացություն:
Եզրափաելու համար մնում է նշել, որ սոցիալական ձեռներեցության բոլոր անհրաժեշտ որոշիչները հասանելի են ներկայացուցչական օրինակների միջոցով: Մեր որոնումներով ևս հաստատվում է, որ այն համայնքներում, որտեղ գործում են սոցիալական ձեռնարկություններ, դրանք ունենում են սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն: Սոցիալական ձեռներեցությունը նոր է ի հայտ եկող սեկտոր է Հայաստանի տնտեսությունում և ունակ է լուծելու իր սոցիալական առաքելությունը:
Նյութը վերցված է սույն աղբյուրից: