
Ձեռներեցությունը սահմանվում է ամենատարածված տերմիններով, ինչը նշանակում է, որ այն չի սահմանափակվում միայն ընկերությունների ստեղծմամբ, այլ ներառում է գործունեության այլ ոլորտներ ևս, ինչպես օրինակ՝ սոցիալական ձեռներեցություն, արվեստ, սպորտ, գիտություն։
Իսպանիան ձեռներեցների ցածր տոկոս ունի (5,1%), և այս թիվը գնալով նվազում է ճգնաժամի պատճառով։ Սակայն նոր ձեռներեցների կեսը 18 – 34 տարեկան երիտասարդներ են։ Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ինքնուրույն աշխատանք գտնել։ Բացի այդ, այս նախընտրությունը գնալով մեծանում է՝ 2001-2009 թթ․-ին 34%-ից հասնելով 52%ի։ Երիտասարդները ավելի շատ են գնահատում կայունությունը և ֆիքսված եկամուտը, քան անկախությունը և սեփական ժամանակացույցը ստեղծելու ազատությունը:
Իսպանական ընկերությունների քանակը նվազում է։ Դրանց կեսից ավելին (53%) չունեն գեթ մեկ աշխատող: Մեկից ինը աշխատողներ ունեցող կազմակերպությունները կազմում են 42%: 2009թ.-ին Իսպանիայում կային 3,4 միլիոն ընկերություններ, և դրանցից 1,8 միլիոնը ներկայանում է որպես ինքնաբավ, միայն 185 000–ն ունի 10 կամ ավելի աշխատողներ։ Ճգնաժամը չի ազդել տոկոսային ցուցիշների վրա։ Ներկայումս 2020 թվականին 19%-ով ավելի շատ ընկերություններ են փակվում քան ստեղծվում են նորերը։ Այս տոկոսը հասնում է մինչև 29%-ի, եթե չհաշվենք այն ընկերությունները, որոնք աշխատող չունեն։
Մենք երեք անգամ ավելի քիչ ռիսկի ենք դիմում, քան ԱՄՆ-ում: Ձախողման հանդեպ ավելի մեծ վախ ունենք, թեև, կարծես այն բարելավվում է երիտասարդների շրջանում։
Մենք երեք անգամ ավելի քիչ ռիսկի ենք դիմում, քան ԱՄՆ-ում: Ձախողման հանդեպ ավելի մեծ վախ ունենք, թեև, կարծես այն բարելավվում է երիտասարդների շրջանում։ Մեզ թվում է թե ստեղծարարության պակաս ունենք և կարծում ենք, որ մեզ հետ պատահածը մեծամասամբ որոշվում է ուրիշների և բախտի կողմից, ինչը նշանակում է, որ ինքնավստահության պակաս կա։
Այս երկու թվերը ցույց են տալիս, որ երիտասարդների շրջանում բարելավումներ են նկատվում։ Ձեռներեց լինելը չի համարվում սոցիալապես շատ ցանկալի. այն ունի 48% հանրաճանաչություն, մինչդեռ Միացյալ Նահանգներում ունի 73%, իսկ Ֆրանսիայում` 62%։ Երիտասարդները կարծում են, որ հասարակությունը ավելի բարձր է գնահատում անկախ մասնագետներին (72%) և գիտնականներին ու արվեստագետներին (69%), քան ձեռներեցներին և գործարար անձանց (38%): Միայն քաղաքացիական ծառայողներն ավելի վատ համբավ ունեն։ Իսպանիայում լրատվական միջոցները քիչ են ուշադրություն դարձնում ձեռներեցությանը։ ԱՄՆ-ում և Նորվեգիայում լրատվական միջոցները երկու անգամ ավելի շատ են հետաքրքրվում այս հարցով։
Իսպանիայում NEETs մակարդակը ամենաբարձրն է 15-19 տարիքային խմբում՝ շրջապատող երկրների համեմատ։ Այս տարբերությունը փոքր է 20-24 տարիքայինների համար։ Իսպանիայում ապրող մարդիկ նախընտրում են աշխատավարձ ստանալ և աշխատել ինքնուրույն։ Ինքնազբաղվածությունը նախընտրելի տարբերակ է Իսպանիայի բնակչության 40%-ի համար, մինչդեռ Ֆրանսիայում այդպես է մտածում բնակչության 51%-ը և ԱՄՆ-ում՝ 55%–ը։ Իսպանիան ներդրումների և հետազոտողներին աշխատանքի վերցնելու ցածր մակարդակ ունի։ ԱՄՆ-ում այդ ներդրումները 50%-ով ավելի շատ են, քան Իսպանիայում, և 1000 բնակչի 40 տոկոսը հետազոտողներ են։
Ինչևէ, բիզնեսի աճի վաղ փուլերում վենչուրային կապիտալի ներդրումը չի համապատասխանում իսպանական տնտեսության չափերին: Գործարար հրեշտակների (business angels) այս էկոհամակարգը բարենպաստ է և շարունակում է աճել։