Վրաստան

Վրաստանը վերջին տարիներին ձեռք է բերել բավական մեծ հանրայնություն որպես ներդրումային պոտենցիալ դեստինացիա: Երկիրը գովասանքի է արժանացել բարեփոխումների և տնտեսական քաղաքականության նկատմամբ իր համարձակ մոտեցման համար: Թեև ճիշտ է, որ Վրաստանը հսկայական առաջընթաց է գրանցել այնպիսի հարցերում, ինչպիսիք են կոռուպցիան, այնուամենայնիվ փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) կառուցվածքի քննությունը ցույց տվեց, որ նրանք բախվում են բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք դեռևս չեն լուծվում կառավարության կողմից: 

Գոյություն ունեն նաև պաշտոնական վիճակագրությամբ չներկայացված ինքնազբաղվածների ցնցող թվեր, որոնցից շատերը կարող են բնութագրվել որպես «ձեռներեց ծնվածներ»՝ ի տարբերություն «ընտրողաբար ձեռներեցությամբ զբաղվողների»: Չափման այս խնդիրները ցույց են տալիս, որ հատկապես Վրաստանի նման նախկին խորհրդային տնտեսություններում «ձեռներեցություն» հասկացությունը պետք է մանրակրկիտ դիտարկել և դիտորդներին ստիպել, որպեսզի հարցնեն, թե իրականում որտեղից է սկսվում ձեռներեցությունը:

Ձեռներեցությունը նույնքան սոցիալական երևույթ է, որքան տնտեսական, և որպես այդպիսին, Վրաստանի ձեռներեցության ձևը է բերում մեծաքանակ բարդությունների, որոնց ստիպված են բախվել անցումային տնտեսությունները: 2010թ. «The Economist»-ը եզրակացրել է. «Այսօր Վրաստանը վերստեղծել է իրեն որպես Կովկասի աստղ: Համաշխարհային բանկի տվյալներով այն ավելի քիչ կոռումպացված է, քան նախկին խորհրդային հանրապետությունների մեծամասնությունը և բիզնեսով զբաղվելու համար աշխարհի ամենամատչելի վայրերից մեկն է:
Նրա ազատականացված տնտեսությունը դիմակայել է Ռուսաստանի էմբարգոններին, և պետությունը Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում եղել է միասնական: Նրա ոստիկանությունը կաշառք չի վերցնում, և էլեկտրաէներգիան այլևս շքեղություն չէ: Ամենակարևորը՝ մարդիկ այլևս չեն զարմանում նման հաջողությունից: Ամենամեծ վերափոխումը նրանց մտքերում է»: Չնայած պետք է ընդունել, որ վրացական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկել են համարձակ քայլեր և տնտեսական քաղաքականությանը հաղորդել են հստակ նեոազատական ուղղություն, այնուամենայնիվ շատ կարևոր է քննադատական մոտեցում ցուցաբերել այն պնդումների նկատմամբ, որոնք Վրաստանը արել է ձեռներեցության խթանման գործում իր հաջողությունների վերաբերյալ: Համաշխարհային բանկի կողմից իր «բիզնեսի իրականացման դյուրինության ցուցիչների» (EDBI) համար օգտագործվող մեթոդաբանությունը խիստ հակասական է, և վարկանիշային աղյուսակում Վրաստանի աճը տեղի է ունեցել քաղաքական կարևոր անհանգստությունների ֆոնին:

Դիմաճակատից այն կողմ տեսնելու համար հարկ է ավելի մոտիկից դիտարկել մասնավոր հատվածի կառուցվածքը: Կարգավորող, հետևաբար, վիճակագրական տեսանկյունից Վրաստանի տնտեսությունը բաղկացած է երկու տարբեր բաղադրիչներից. «դիտարկված» տնտեսությունը նկարագրվում է վիճակագրությամբ և կարգավորվում է իրազեկ բյուրոկրատների կողմից,  մինչդեռ «չդիտարկված» տնտեսությունը գործում է ցանկացած կանոնակարգի սահմաններից դուրս (ինչպիսիք են գրանցման, աշխատանքային օրենսգրքի պահպանման, հարկերի վճարման կամ  կատարողական հաշվետվությունների ներկայացման վիճակագրական պահանջները) և, հետևաբար, դուրս է մնում ազգային վիճակագրական գործիքներից: Մասնագիտական վիճակագրության առումով Վրաստանի տնտեսության չդիտակված հատվածում գործող անձինք բնութագրվում են որպես «ինքնազբաղ»: Ինքնազբաղվածների գործունեության ռեժիմի մասին քիչ է հայտնի, բացառությամբ  նրանց, ովքեր հիմնականում բնակվում են գյուղական վայրերում, և որոշները կարող են դե ֆակտո վարել միկրո ձեռնարկություններ: Զբաղվածությունը մակարդակը կազմում է 1,9 միլիոն մարդ, սակայն միայն 20 տոկոսն է զբաղված մասնավոր հատվածում, իսկ 12 տոկոսը՝ պետական: Եթե աշխատուժի 16 տոկոսը գործազուրկ է, ապա ամբողջ աշխատուժի գրեթե կեսը մնում է որպես ինքնազբաղ: Վիճակագրության մեջ հազիվ թե կարելի է որևէ բան գտնել վրացական տնտեսության այս մասի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ինքնազբաղվածությունը կազմելով ընդհանուր զբաղվածության շուրջ երկու երրորդը, ըստ մեր գնահատականների, ապահովում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը:

Բնակչության շրջանում աշխատանքային այս կտրուկ տարբերությունները ընդգծում են ձեռներեցության երբեմն անտեսված կողմը՝ «ձեռներեցությունը գոյատևման համար»: Ձեռնարկատիրության այս ձևը աղքատության հետ կապված և սոցիալ-քաղաքական խնդիր է: Մի կողմից, այն կարող է համարվել որպես զանգվածային գործազրկություն, որը վնասում է երկրի տնտեսական հիմքը, և դա է պատճառը, որ Fitch Ratings-ը գնահատել է, որ Վրաստանն ունի եկամտի միջին մակարդակ և տնտեսական նեղ բազա (EPRC, 2009: 8): Իրականում 1,9 միլիոն ինքնազբաղ անհատների ցնցող ցուցանիշը բացատրում է վրացական տնտեսության նեղ հիմքը և աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը: Ավելին, այսպես կոչված ինքնազբաղների ավելի քան 800,000-ը (81%) բնակվում է գյուղական վայրերում: Այսպիսով, Վրաստանի օրինակը շատ լավ պատկերացում է տալիս «ձեռներեցության» երկակի էության մասին: Այլ կերպ ասած, մի կողմից գործազրկության տեսակետը կապված է սոցիալական քաղաքականության հետ: Վրաստանի համար միջին ամսական եկամուտը կազմում է 175 ԱՄՆ դոլար, իսկ եթե աղքատության սահման է հանդիսանում կենսապահովման նվազագույն մակարդակը, ապա տնային տնտեսությունների մոտ 41 տոկոսը աղքատ է եղել 2009 թվականին (Gugushvili, 2011):

Մյուս կողմից, տնտեսության կեսը հենվում է «ձեռներեցների» վրա, և դա տնտեսական քաղաքականության մտահոգություն է: Ավելին, ՀՆԱ կառուցվածքի վերաբերյալ այս միասնական հեռանկարը թույլ է տալիս եզրակացնել, որ ինքնազբաղվածությունը ապահովում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը: Հետաքրքիր է, որ երկակիության խնդիրը գտնում ենք «Geostat»-ի կողմից ինքնազբաղ անձի բնորոշման հիմքում. այն կարող է հավասարեցվել կա´մ «ձեռներեցությանը», կա´մ գոյատևմանը: