Այս ծրագիրը ստեղծվել է հետևյալ կազմակերպությունների ամուր գործընկերության շնորհիվ:

ADVIT – Մոլդովա
www.voluntariat.md
https://www.facebook.com/ADVITMoldova
«ADVIT/ICYE MOLDOVA»-ն «ICYE Ֆեդերացիայի» Ազգային Կոմիտեն է: «ADVIT Moldova»-ն «SALTO EECA»-ի պաշտոնական մշտական կազմակերպությունն է և Մոլդովայում կամավորական հանդիպումները համակարգողը: «ADVIT-ը» հանդես է գալիս որպես զարգացման, կամավորական ծառայության և երիտասարդության համար ասոցացիա: Մենք ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություն ենք, որը ստեղծվել է երիտասարդների կողմից և երիտասարդների համար, ներգրավելով բոլոր երկրներից երիտասարդներին, ինչպես նաև մոլդովացի երիտասարդներին՝ անկախ ունեցած մասնագիտական և ոչ մասնագիտական փորձից:
Մեր հիմնական գործունեություններն են՝
-խթանել երկխոսությունն ու կապը աշխարհի տարբեր երկրների երիտասարդների միջև,
-ստեղծել բարենպաստ պայմաններ տարբեր մշակույթների և ազգերի երիտասարդների միջև համագործակցության համար,
-զարգացնել կամավորության ոգին երիտասարդության շրջանում,
-ապահովել տեղեկատվություն և երիտասարդական կրթություն՝ համաձայն Եվրոպայի արդի ուղությունների,
-երիտասարդությանը տեղեկացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, մշակույթը և սոցիալական գործունեությունը:
«ADVIT Մոլդովան» ունի մեծ փորձ Եվրոպական կամավորական ծառայությունում և այլ կամավորական ծառայություններում: 2004 թվականից զբաղվելով միջազգային կամավորական գործունեությամբ՝ «ADVIT-ի» անձնակազմը շատ փորձառու է տեղական և միջազգային կամավորների հետ աշխատելու մեջ: «ADVIT Մոլդովան» հանդիսանում է Մոլդովայում գործող ԵԿԾ կոնտակտային կետերի ամենամեծ կազմակերպությունը, որը նաև ուղարկող և հյուրընկալող կազմակերպություն է, ուստի փորձը հսկայական լինելուց բացի նաև բազմազան է և համատարած:

Youth Association Droni – Վրաստան
www.DRONIweb.org
https://www.facebook.com/droniorg/
«DRONI» երիտասարդական ասոցիացիան երիտասարդական հասարակական կազմակերպություն է, որն ունի առաքելություն` նպաստելու ժամանակակից, առողջ, կրթված և կատարյալ հասարակության կայացմանը: Այս խնդիրը կատարելու համար ասոցիացիան իրականացնում է կրթական և երիտասարդության զարգացման ծրագրեր: «DRONI»-ն ստեղծվել է 2003 թվականին (թարմացվել է 17.12.2010 թ.) և այն հիմնականում աշխատում է կրթության ոլորտում` տարբեր թիրախային խմբերի հետ (երեխաներ, պատանիներ, ուսանողներ, ուսուցիչներ, փախստականներ):
Կազմակերպությունը հիմնականում իր գործունեությունը կենտրոնացնում է կովկասյան տարածաշրջանում և համագործակցում է Եվրոպայում տարբեր ՀԿ-ների հետ:
Կազմակերպությունը գործունեություն է ծավալում հետևյալի վերաբերյալ.
– Մարդու իրավունքների կրթություն և գենդերային խնդիրներ,
– Երիտասարդության մասնակցություն և ակտիվ քաղաքացիություն,
– Մեդիա գրագիտություն և հաղորդակցություն,
– Հակամարտությունների կանխարգելում և խաղաղության հաստատում,
«DRONI»-ն ակտիվորեն ներգրավված է «Youth In Action Erasmus +» ծրագրում, և նրա որոշ նախագծեր համարվել են որպես լավագույն փորձ (ԵԿԾ «Հեծանիվի վրա», երիտասարդական փոխանակման ծրագիր <<Մենք դա կարող ենք անել>> և այլն): «DRONI»-ն երիտասարդական ոլորտում ներգրավված գործունեություն է և Վրաստանում առաջին երիտասարդական ՀԿ-ն է, որը նպաստում է կամավորությանը, ոչ ֆորմալ կրթությանը, երիտասարդության մասնակցությանը և ակտիվ քաղաքացիությանը, ինչպես նաև փոխոլորտային համագործակցության խթանմանը: Իր գոյության պահից կազմակերպությունն իրականացրել է բազմաթիվ նորարարական միջազգային, ազգային և տեղական ծրագրեր:

CODEC vzw – Բելգիա
www.codecvzw.eu
https://www.facebook.com/codec/
«CODEC»-ը հանդես է գալիս որպես Եվրոպական համագործակցության, զարգացման և հաղորդակցության ասոցիացիա: Մեր կազմակերպության առաքելությունն է խթանել եվրոպական քաղաքականությունն ու արժեքները, որոնք կբարելավեն մարդկանց տնտեսական և սոցիալական բարեկեցությունը ամբողջ աշխարհում: «CODEC»-ում կհանդիպեք դիզայն մտածողների, ծրագրի ղեկավարների, հաղորդակիցների, կրթության մասնագետների և տեխնոլոգիաների ու սոցիալական լրատվամիջոցների փորձագետների, որոնք կարող են պատասխանել ձեր կազմակերպության կարիքներին և հասկանալ սոցիալական մարտահրավերները, որոնց ցանկանում եք դիմել:
Մասնակցությունը կազմում է մեր մեթոդաբանության առանցքը և հանդիսանում է մեր ստեղծագործական գործունեության հիմնական մասը: Մեր ծրագրերն ու արշավները ներգրավում են բոլոր տարիքի մարդկանց: Մենք վերցնում ենք գաղափարը, այն կիսում ենք կողմնակիցների շրջանում և հնարավորություն ենք տալիս նրանց ակտիվորեն ներգրավվել: Մեր գործունեությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա` հանձնառել մարդկանց սահմանելու իրենց համար կարևորություն ունեցող խնդիրը, ձեռք բերել գիտելիքներ դրա վերաբերյալ, կանխատեսել հնարավոր լուծումները, այնուհետև միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու և փոփոխություններ բերելու համար:
Հիմնական թիմը բաղկացած է մասնագիտացված և բազմակողմանի զարգացած անձնակազմից՝ տարբեր ազգությունների: Ամեն օր նրանք բերում են իրենց հատուկ փորձը, բազմազան մշակութային պատկերացումները և սոցիալական փոփոխություններին վերաբերող համատեղ նվիրվածությունը` այն ամենին, ինչ անում ենք: Գործընկերների և համագործակցողների համաշխարհային ցանցը կիսում է մեր մասնակցային մեթոդաբանությունը և հնարավորություն է տալիս մեզ նախագծեր մշակել աշխարհի ցանկացած վայրում:

Youth Mix – Հայաստան
www.youthmix.am
https://www.facebook.com/YouthMixNGO/
«Youth Mix»-ը հասարակական, շահույթ չհետապնդող, երիտասարդական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2013 թվականին և պաշտոնապես գրանցվել է 2016-ին մի խումբ երիտասարդ էնտուզիաստների կողմից, ովքեր որոշել են համատեղել իրենց ջանքերը ընդհանուր նպատակների շուրջ: Մեր աշխատանքը հիմնված է ոչ ֆորմալ մեթոդաբանության վրա, այն համահունչ է Եվրամիության արժեքներին և առաջնահերթություններին, և մենք փորձում ենք այդ ճանապարհով լուծել տարբեր ոլորտներում երիտասարդության խնդիրները: Կազմակերպության գործունեության և կառավարման ցանկացած խնդրի վերջնական լուծման իրավունքը պատկանում է կազմակերպության բարձրագույն մարմնին՝ Գլխավոր ասամբլեային, որը գումարվում է երկու տարին մեկ անգամ և ներկայումս բաղկացած է մինչև 30 տարեկան երիտասարդներից:
Մեր առաքելությունն է. խթանել հասարակության բարելավման նախադրյալները` երիտասարդներին կրթելով, ոգեշնչելով և մոբիլիզացնելով իրենց ձայնը բարձրացնելու համար և իրական փոփոխություններ ստեղծել կամավորության, ոչ ֆորմալ կրթության և ակտիվ քաղաքացիության միջոցով:
Մեր տեսլականն է. ձևավորել ապագա՝ երիտասարդության պոտենցիալի ամբողջական արձակումով, առաջխաղացումով և օգտագործմամբ:
«Youth Mix»-ի նպատակներն ու խնդիրները.
-Տարածել մարդկային արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների արժեքներ՝ ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները:
-Խրախուսել երիտասարդության շրջանում ձեռներեցությանը, իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են երիտասարդության գործազրկության կրճատմանը և այս նպատակին ուղղված նորարարական մոտեցումների մշակմանը:
-Նպաստել երիտասարդության ակտիվ մասնակցությանը սոցիալական կյանքին, նաև երիտասարդության շրջանում կամավորականության տարածմանը:
-Զարգացնել համագործակցություն Հայաստանի և արտսահմանյան երկրի երիտասարդների միջև` ընդհանուր խնդիրները լուծելու, փորձի փոխանակման և համաշխարհային գործողությունների իրականացման համար:
-Նպաստել միջմշակութային ուսմանն ու երկխոսությանը:
-Զարգացնել ոչ ֆորմալ կրթությունը և նպաստել դրա մեթոդաբանությանը:
-Նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը և երիտասարդության շրջանում ակտիվ առողջ ապրելակերպի խթանմանը:
-Տարածել տեղեկատվություն՝ երիտասարդության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և նրանց մասնակցության հնարավորություն ընձեռելու վերաբերյալ ընթացիկ և սպասվող երիտասարդական միջոցառումների, ծրագրերի, սեմինարների, դասընթացների և այլնի մասին:
Հակիրճ՝ մեր բոլոր գործողությունները նախագծված են երիտասարդության կողմից երիտասարդության համար:

Development Centre Pangeya Ultima – Ուկրաինա
www.pangeya.com.ua
https://www.facebook.com/pangeyaultima/
Development Centre «Pangeya Ultima»-ն ուկրաինական հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է (2012 թ.), որը բաղկացած է երիտասարդությունից, երիտասարդ աշխատողներից և երրորդ ոլորտի փորձագետներից: Առաքելությունն է՝ միջմշակութային երկխոսության խթանումը, մարդկանց անձնական զարգացման և ազատ արձակման հնարավորությունների ստեղծումը, համայնքների կայուն զարգացման խթանումը: ՀԿ-ների ծրագրերը ներառում են մի շարք թեմաներ, որոնցից առավել գործունյա են ակտիվ քաղաքացիության խթանումը, մարդկանց ինքնազարգացման և համայնքի զարգացումը, լրատվամիջոցները և հաղորդակցությունը, արվեստը և մշակույթը, ձեռներեցության խթանումը (հատկապես ձեռներեցության սոցիալապես հակված ձևերը), շրջակա միջավայրի պաշտպանությունն ու զբոսաշրջության զարգացումը և այլն:
ՀԿ-ի գործունեությունը հաճախ հիմնված է ոչ ֆորմալ կրթության և միջազգային շարժունակության ծրագրերի օգտագործման վրա: Դրանով կազմակերպությունը հետապնդում է իր հիմնական առաքելությունը` միջմշակութային երկխոսության հեշտացումը: Սա ամրագրված է կազմակերպության անվան հայեցակարգում: ՀԿ-ն ապահովում է միջմշակութային ուսուցում և խրախուսում է միջազգային համատեքստում մասնակցությունը իր թիրախային խմբերի միջև, մասնավորապես խթանում է եվրոպական իրազեկությունը: ՀԿ-ն շատ է գործում տեղական և պետական մակարդակներում, ունի միջազգային գործունեության զգալի պրոֆիլ: Տեղական հասարակական կազմակերպությունը գործում է որպես շարժունակության, ոչ ֆորմալ կրթության և ինքնազարգացման կենտրոն, որի մասնակիցները բացահայտում են իրենց անհատական պոտենցիալը և օգնում շահագործել սեփական համայնքների պոտենցիալը` հանուն կայուն զարգացման և հասարակության մեջ ժողովրդավարական վերափոխումների: ՀԿ-ն խթանում է ակտիվ համագործակցությունը և ձևավորել է բազմաթիվ և ուժեղ համագործակցություններ այլ ՔՀԿ-ների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, հասարակական մարմինների և բիզնեսների հետ:

Youth Education Centre Fialta– Բելառուս
www. fialta.org
https://www.facebook.com/youthcenterfialta/
Youth Education Centre «Fialta»-ն հիմնադրվել է 1995 թ. փետրվարի 17-ին: «Fialta»-ի առաքելությունն է աջակցել նրանց, ովքեր կապ են ունենում կազմակերպության հետ` գիտակցաբար որոշելու իրենց կյանքի դրությունը և զարգացնելու ազատ և ճկուն մտածելակերպ: Մեր հիմնական գործողությունները երիտասարդների համար սեմինարները և դասընթացներն են, որոնք խրախուսում են գիտելիքների և հմտությունների զարգացումը, ակտիվ մասնակցությունը և երիտասարդության ներգրավումը հասարակության խնդիրների լուծման գործընթացում: Մեր նախագծերը վերաբերում են երիտասարդներին (14-30 տարեկան), երիտասարդական աշխատողներին և այլ հասարակական կազմակերպությունների մասնագետներին:
Մենք 2003 թվականից աշխատում ենք »Youth in Action»/«Էրազմուս+» ծրագրի հետ` կազմակերպելով և մասնակցելով երիտասարդների փոխանակումներ՝ հյուրընկալելով և կամավորներ ուղարկելով: Մեր անդամները երիտասարդ առաջնորդներ են, դասընթացավարներ, ովքեր տեղական և միջազգային մակարդակով երիտասարդների համար ծրագրեր են իրականացնում: Մենք հանդիսանում է Եվրոպական միության »Youth in Action»/«Էրազմուս+» -ի «SALTO EECA multipliers network» միջազգային ցանցի մի մասը` երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն խթանելու առաքելությամբ:

Geoclube – Պորտուգալիա
www.geoclube.eu
https://www.facebook.com/geoclube.associacaojuvenil/
«Geoclube»-ը երիտասարդական ասոցիացիա է, որը հիմնադրվել է 2000 թվականին Գոնդոմար քաղաքի կենտրոնի ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչների և ուսանողների կողմից:
Ասոցիացիայի հիմնական նպատակն է խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը կրթության և նրանց ապագայի որոշումների կայացման գործընթացում: Ավելին, Geoclube երիտասարդական Ասոցիացիան, նպատակ ունի ստեղծել հնարավորությունններ երիտասարդների համար՝ ակտիվ լինելու, մասնակցելու և առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելու իրենց ապագային անմիջականորեն վերաբերող հարցերի շուրջ, ինչպիսիք են ՝ կրթությունը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը, ժողովրդավարությունը, սոցիալական խնդիրները, զբաղվածության և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները: Մենք ունենք երկու գրասենյակ՝ մեկը Գոնդոմարի քաղաքապետարանի կամավորական պալատում, իսկ երկրորդը՝ տեղակայված Ունիխո դե Ֆրեգեյրաս դե Գոնդոմարի, Վալբոմ է Ժովիմի ծխական համայնքի ներսում, որտեղ մենք համագործակցում ենք երիտասարդության հնարավորությունները խթանելու համար:
Մեր հիմնական թիրախային խումբը երիտասարդներ են` 12 տարեկանից մինչև 35 տարեկան, ինչպես նաև կրթական համակարգում ներգրավված ողջ կրթական հանրությունը` ծնողներ, ուսուցիչներ, խորհրդականներ, սոցիալական աշխատողներ և այլք: Ավելի արդյունավետ աշխատանքի համար մենք համագործակցում ենք Գոնդոմարի տեղական համայնքի տեղական մասնավոր և հասարակական հաստատությունների հետ: Տեղական այսպիսի համագործակցությամբ մենք մտադիր ենք ընդլայնել մեր գործողությունների շրջանակը՝ խթանելով ինտեգրված մոտեցում բոլոր հաստատությունների և համայնքի համագործակցության միջոցով ՝ նպաստելու հասարակության մեջ երիտասարդ և մեծահասակների ակտիվ մասնակցությունն ու ներառումը: Այս գործընթացը կբարձրացնի երիտասարդության և մեծահասակների մոտիվացիան և դրական ակնկալիքները` նրանց ապահովելով ինքնավստահություն, որն անհրաժեշտ է ավելի լավ ապագայի և մասնագիտական հնարավորությունների հասնելու համար:

Associacio Cultural Tabala – Իսպանիա
www.vopool.net/associacio-cultural-tabala/
https://www.facebook.com/Associaciotabala/
«TABALA»-ն իսպանական, շահույթ չհետապնդող, մշակութային միություն է, որը նպաստում է տարբեր անձանց և կազմակերպությունների միջև երկարաժամկետ կապերի ստեղծմանը: Մեր ՀԿ-ն նպաստում է կամավորական մշակույթի զարգացման, ներառման և կարևորության հայեցակարգերին: Բացի այդ, մենք խթանում ենք համերաշխությունն ու հանդուրժողականությունը` նպաստելով ԵՄ տարբեր երկրների միջև սոցիալական համախմբվածությունն ու համագործակցությունը:
Հաստատությունը կենտրոնանում է անհատների և հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման վրա` վերապատրաստման ծրագրերի, կոնֆերանսների, սեմինարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ հաստատությունների հետ գործընկերության ստեղծման միջոցով` փորձի փոխանակման հարթակ ապահովելով: Նպատակն է մեծացնել առաջնորդների գիտելիքն ու կարողությունները՝ ամրապնդելով անկախ մտածողությունը, սոցիալական հանդուրժողականությունը, հակամարտությունների կառավարումը, ազատ երկխոսությունը և առաջնորդությունը:
Մեր թիրախային խմբերը Իսպանիայի գործազուրկ երիտասարդները և մեծահասակ սովորողներն են: Իսպանիայում երիտասարդության գործազրկության մակարդակը 20-35 տ. շրջանում գրեթե հասնում է 60% -ի: Շարժառիթների պակասը լուրջ խնդիր է մեր օրերում, նույնիսկ աշխատանքային շուկան է նրանց ներկայացնում հնարավորությունները՝ աշխատելու տարբեր եղանակներով: Նրանց և / կամ տարբեր մշակույթների միջև փորձի փոխանակումը, տարբեր տեսանկյուններից, կարող է բերել կարճաժամկետ և երկարաժամկետ լուծման:
Ինչպես նաև մեր գործընկերներից շատերը ներգաղթյալներ են կամ վերադարձած իսպանացի գաղթականներ, որոնք այժմ բնակվում են տարածաշրջանում: Իսպանիայում բնակվում էին ավելի քան 4,5 միլիոն գաղթականներ, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվի 10%-ը: Իսպանիա ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը աճել է 68 %-ով, որոնց մեծ մասը մտնում է Իսպանիա Հյուսիսային Աֆրիկայից: Գաղթականներն ու հյուրընկալողները առերեսվում են մշակութային բախման, այսպիսով մեր գործողությունները օգնում են ինչ-որ կերպ հարթել այս մշակութային ցնցումը և նպաստել սոցիալական մասնակցությանը՝ տեղական մակարդակով ավելի լավ հասկացվածություն մշակելու համար:

PlanBe, Plan it Be it – Կիպրոս
www.planbe-ngo.com
https://www.facebook.com/PlanBeNGO/
«PlanBe, Plan it Be it»-ը հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում, որը ղեկավարվում է երիտասարդական աշխատողների, ծրագրերի ղեկավարների և կամավորների կողմից: «PlanBe»-ի հիմնական նպատակներից մեկն է նպաստել դրական սոցիալական փոփոխություններին` երիտասարդների միջև արդյունավետ հաղորդակցության խթանման, միջմշակութային և սերունդների միջև երկխոսության միջոցով, մարդկանց միջև հասկացողությունը դյուրին դարձնելով: Մեր կազմակերպության առաքելությունն է զարգացնել և աջակցել ոչ ֆորմալ կրթության կիրառմանը, խթանել ձեռներեցությունը, խթանել ստեղծագործական գործունեությունը, աջակցել շրջակա միջավայրի վերաբերյալ գիտակցությանը, խթանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները և զարգացնել երիտասարդների միջև համերաշխությունն ու հանդուրժողականությունը:
Մենք հիմնականում կենտրոնանում ենք Կիպրոսի մշակութային ժառանգությունը խթանելու և երիտասարդներին մոտեցնելու նրանց ավանդույթի, ավանդական գործերի և մեր կղզու գյուղատնտեսության վրա, ինչպես նաև նեղացնում ենք ավագ և երիտասարդ սերունդների միջև առկա բացը: «PlanBe»-ն ստեղծվել է՝ աջակցելու ամբողջ Կիպրոսի երիտասարդությանը՝ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում: Ողջ Եվրոպայից եկած կամավորների հետ միասին մենք ստեղծում ենք արգասաբեր հիմք, որպեսզի երիտասարդները հասնեն իրենց նպատակներին, ձեռք բերեն նոր հմտություններ, ծանոթանան իրենց մշակույթին և մշակութային ժառանգությանը և խթանեն շարժունակությունը: Մենք աշխատում ենք երիտասարդների համար և նրանց հետ միասին: Մենք խրախուսում ենք նրանց ներգրավվածությունը Կիպրոսի քաղաքացիական տարածքում` նպաստելով ազատ ժամանակի նորարարական գործողություններին, խթանելով նրանց ստեղծագործական գործունեությունը և զարգացնելով նրանց տարբեր հմտությունները: Մենք աջակցում ենք երիտասարդներին օգտագործել և զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել միասնական Եվրոպայի տեսլականին` եվրոպական համագործակցության խթանման նպատակով:

Connecting Europe – Իտալիա
www.connectingeurope.altervista.org
https://www.facebook.com/connectingeurope/
«Connecting Europe»-ը շահույթ չհետապնդող ասոցացիա է, որը հիմնադրվել է 2011 թվականին և սկզբում կոչվել է «Work in progress», գտնվում է Ջիրիֆալկոյում՝ Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանի սրտում գտնվող փոքրիկ գյուղում:
Հիմնադրման առաջին իսկ օրից «Connecting Europe»-ը հնարավորությունների ցանց է ստեղծել երիտասարդական կազմակերպությունների, հիմնարկների և խմբերի համար, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում, որոնցից ավելի քան 20 քաղաքապետարաններ գործող են Կատանզարոյի շրջանում:
«Connecting Europe»-ը նվիրված է նաև մշակութային միջոցառումների, երաժշտական մրցույթների, կրթական գիտաժողովների, իրազեկման արշավների, գրքերի թողարկումների, հանդիպումների և դասընթացների անցկացմանը բազմամշակութային և տարաբնույթ նախագծերում: Նմանատիպ միջոցառումները ուղղված են ինչպես դպրոցների, այնպես էլ բուհերի ուսանողների համար՝ սպորտի, արվեստի, կինոյի և թատրոնի բնագավառների մի շարք միջոցառումների կազմակերպմամբ:
Մեր հետաքրքրության առարկան միշտ եղել է փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, ինչպիսիք են գաղթականները, ԼԳԲՏ-համայնքը, հաշմանդամություն ունեցող անձինք, և նրանց, ում նկատմամբ խտրականություն է դրսևորվում՝ ըստ կրոնի, ազգային պատկանելիության, սոցիալական և տնտեսական ծագման: Մենք 2018-ի հուլիսին կազմակերպեցինք երիտասարդական փոխանակում՝ նպատակ ունենալով տարածել իրազեկվածությունը գաղթականների մասին և նրանց ընդգրկել տեղական միջավայրում:
Որպես կազմակերպություն, մենք աշխատել ենք մասնակիցների, հատկապես երիտասարդների կարիքների և հետաքրքրությունների շուրջ՝ օգտագործելով ուսուցման ֆորմալ և ոչ ֆորմալ մեթոդներ: Ավելին, յուրաքանչյուր նախագիծ նպատակ ունի խթանել մասնաիցների անհատական աճը և մասնագիտական զարգացումը: