ԵՄ երկրներում աշխատանքային պրակտիկա՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակիցների համար:
Քանի որ նախագիծը կարողությունների զարգացման մասին է և շարունակվում է երկու տարի, այն պարունակում է մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են վերապատրաստման դասընթացներն ու սեմինարները, տեղական լաբորատորիաները և մի շարք աշխատանքայն պրակտիկաները:
ԵՄ երկրներում աշխատանքային պրակտիկայի (job shadowing) տևողությունը 16 օր է: Աշխատանքային պրակտիկայի ընթացքում մասնակիցները, ըստ մասերի բաժանման, մասնակցել են հյուրընկալող կազմակերպության ամենօրյա գործունեությանը, աշխատել են ծրագրերի վերաբերյալ նոր մտքերի ստեղծմանը (intellectual outputs): Մասերի բաժանումը կազմակերպվել է նախքան մասնակիցների մեկնումը՝ ըստ հյուրընկալող կազմակերպության հնարավոր ներդրումների և հյուրընկալվող մասնակցի պրոֆիլի:
Դմիտրի Սուրովցով
Հյուրընկալման համակարգող (hosting coordinator) «ADVIT Moldova» ՀԿ-ում: Իր աշխատանքային պրակտիկան իրականացրել է Բելգիայի «CODEC vzw»-ում
Յուլյանա Յարոշ
Աշխատանքային պրակտիկանտ Մոլդովայից՝ մասնակցել է «Geoclube»-ի ծրագրին, Պորտուգալիա: Ուղարկման համակարգող (sending coordinator) «ADVIT Moldova» ՀԿ-ում
Սալոմե Ջիմշվելեյշվիլի
Թբիլիսիի Ամերիկյան ուսումնասիրությունների պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանող, երիտասարդական աշխատող և ծրագրի համակարգող (project coordinator) Վրաստանից: Իրականացրել է աշխատանքային պրակտիկա Բելգիայի «CODEC vzw»-ում
Աննա Դատիաշվիլի
Սոցիոլոգիայի և անգլերեն լեզվի գիտության ուսանող: Սկսնակ բիզնեսի սեփականատեր: Ծրագրի ընթացքում նա այցելել է «PlanBe, Plan It Be it it», Կիպրոս
Գառնիկ Սարգսյան
Ներկայումս սովորում է Երևանի պետական համալսարանում` որպես սպասարկման ոլորտի մասնագետ: «Youth mix» ՀԿ-ում ծրագրերի օգնական: Աշխատանքային պրակտիկան իրականացրել է արևոտ Իտալիայում՝ «Connecting Europe»-ում
Արսեն Հայրիյան
«Youth mix» ՀԿ-ի նախագահ: Կազմակերպություն, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս երիտասարդներին: Ունի տնտեսագիտության դոկտորի կոչում: Աշխատանքային պրակտիկան իրականացրել է Իսպանիայի «Associacio Tabala»-ում
Ռեգինա Դոնեց
Աշխատում է Բելառուսի Գիտությունների ակադեմիայում և փնտրում է նոր բուսական հակաբիոտիկներ, սովորում է մագիստրատուրայում: Նա «Ֆիալտա» ՀԿ-ի խորհրդի հյուր է, ԵՀԿ-համակարգող և հայտնի գիտական դասախոսությունների կազմակերպիչ: Աշխատանքային պրակտիկան կատարել է Իսպանիայի «Associacio Tabala»-ում
Իրինա Լուկաշենկա
Արվեստի մենեջեր՝ ժամանակակից արվեստի ոլորտում, ստեղծագործական արդյունաբերություններում: «ARTONIST»-ի համահիմնադիրն է, որը ստեղծագործական նախաձեռնությունների զարգացման կենտրոն է Մինսկում, Բելառուս: Իրինան աշխատանքայի պրակտիկան իրականացվել է «PlanBe, Plan it Be it»-ում՝ Կիպրոսում
Քրիստինա Կիցուլա
«Development Center Pangeya Ultima» ՀԿ-ի ներկայացուցիչ: Անգլերենի և գերմաներենի ուսուցիչ, դրամատիկական թատրոնի դերասանուհի: Նաև աշխատում է որպես ԵՀԿ-համակարգող և ծրագրի ղեկավար: Մասնակցել է աշխատաքային պրակտիկային Իտալիայում՝ «Connecting Europe»-ում
Յարոսլավ Գերաշչենկո
«Pangeya Ultima»-ի հիմնադիր, հետաքրքրված է գյուղական զարգացման թեմաներով և կարծում է, որ գյուղում ոչ ֆորմալ կրթության իրականացման մեծ պոտենցիալ կա, քանի որ ծրագրերը շատ գործնական և առողջ են: Իրականացրել է աշխատանքայն պրակտիկա Պորտուգալիայում՝ «Geoclube»-ում