
Բելառուսը վերջին տարիներին ականատես է լինում ձեռներեցության աճի ոչ միայն քանակական, այլև որակական դրսևորումների: Ենթադրաբար, մասնավոր սեկտորի մի հատված ժանր աշխատանք է տանում ծառայությունների ոլորտը զարգացնելու համար: Այս ուղղությամբ արագացված տեղաշարժը և մասնավոր սեկտորի հետաքրքրվածությունը հաշվի են առնվել կառավարության կողմից մինչ 2025թ. ընկած հատվածում ծառայությունների ոլորտի զարգացման վերաբերյալ ծրագրի մշակումից հետո: Բելառուսական կառավարությունը կարևորում է պետության և մասնավոր սեկտորի միջև առողջ և շարունակական երկխոսության հաստատումը:
Վերջին տարիներին Բելառուսում մի շարք փոքր բիզնեսների և ձեռներեցների թվի ավելացում է եղել:
Նոր բիզնեսները ծլում են ամբողջ Բելառուսով գրանցված ձեռնարկությունների թվի աճով՝ 2002թ.-ին 29044-ից դառնալով ավելի քան 77228, 2009թ. հոկտեմբերի դրությամբ, և աշխատանք տալով ավելի քան 530000 մարդկանց: Այնուամենայնիվ՝ ՓՄՁ սեկտորում աճի համար դեռ տեղ կա, չհաշված 2009թ.-ին ոլորտում ՀՆԱ-ի 9.5% ներդրումների: 2018թ. նոյեմբերի ընթացքում մի շարք փոքր և միջին ձեռնարկություններ հաշվարկվել են մինչև 107800՝ միջին չափի կազմակերպությունները՝ 2200, փոքրերը՝ 11300, միկրոկազմակերպությունները՝ 94300: Այս սեկտորին օգնություն է ցուցաբերում Բելառուսում ձեռներեցության խորհուրդը, որը գործում է որպես փոքր բիզնես համայնքի համար ֆորում՝ բիզնես միջավայրը բարելավվելու նպատակով կառավարության հետ հաղորդակցելու համար:
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ/The European Bank for Reconstruction & Development»-ը հրապարակել է, որ Բելառուսում ՓՄՁ սեկտորը զարգանում է արագորեն և ակնկալվում է, որ այդպես էլ կշարունակի՝ հարկերի և վարչարարական բեռի ցածրացման շնորհիվ:
Ներկա պահին ձեռներեցության զարգացման գլխավոր խնդիրները մնում են՝
1)անհամապատասխան ֆինանսական աջակցությունը և ֆինանսավորման ու վարկավորման իրական պակասը նման աջակցություն ապահովել համար,
2)հակրային օրենսդրությունը դեռևս մնում է խնդրահարույց և խրթին. հարկային համակարգի անկատարությունը ավելի է բարդանում պետության կողմից ավելորդ բյուրոկրատիայի և ՓՄ ձեռնարկությունների զարգացման հավելյալ վարչարարության պատճառով,
3)իրավական ակտերի անհամապատասխանությունը կամ բացակայությունը, դրանց երկիմաստ մեկնաբանության և կիրառման հավանականությունը, բիզնեսի գրանցման ընթացակարգերի բյուրոկրատիկ բարդեցումը, լիցենզավորման միջոցառումները, ապրանքի սերտիֆիկացիան, սեփականության իրավունքների գրանցումը և այլն, ինչպես նաև այս և մնացյալ գործողությունների հետ կապված նշանակալի ֆինանսական ծախսերը, որոնք մնում են փոքր ձեռնարկությունների համար գլխավոր խնդիր,
4) իրավաբանական անձանց ինքնակամ լիկվիդացիայի համար պահանջվող ծայրահեղ բարդացված ընթացակարգերը, որի արդյունքում կան էական թվով չգործող ձեռնարկություններ, որոնք գոյություն ունեն միայն պաշտոնապես,
5) վարչական լծակները:
Սոցիալական ձեռներեցությունը Բելառուսում
Բելոռուսում սոցիալական ձեռներեցության զարգացումը որպես տերմին հայտնվել է վաղ 2010-ականներին և նախաձեռվել է փոքր բիզնեսների և մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք բիզնես էին վարում սոցիալական հարցերի և ֆինանսական մոդելների փոխադարձությամբ: Սակայն երկրի տնտեսական օրակարգում և հասարակությունում սոցիալական բիզնեսի որոշման և զարգացման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է և դա լավ նկարագրվել է սոցիալական ձեռներեցության ոլորտում հոլանդական փորձագետ Մարիա Չերյակովան՝ բնութագրելով Բելառուսում դրա զարգացման հիմնական պատնեշները. «Բոլոր հարցված ձեռներեցները նշել են, որ իրենց սոցիալական բիզնեսի ամենամեծ արգելքը այն է, որ Բելառուսի ժողովուրդը հակված է մտածելու ավելի շատ խնդիրների, քան լուծումների մասին: Սոցիալական ձեռներեցներից մեկը նկարագրել է այսպես. «Շատ բելառուսներ հակված են մտածելու, որ իրենց ինչ-որ բան ասելու կամ ուժ չունեն. նրանք մտածում են, որ աշխարհն ինքն իրեն կամ ղեկավարության միջոցով կփոխվի»: Մեկ այլ սոցիալական ձեռներեց այն բնութագրել է որպես փոփոխությունների դեմ հոգեբանական արգելանք: Նա ասել է. «Մենք կարիք ունենք մտային փոփոխության, որը մարդկանց կդարձնի պատասխանատու այն բանի համար, ինչը չի գործում՝ բավականաչափ չգործող ղեկավարության վրա հույսը դնելու փոխարեն»:
Մեկ այն հայտնաբերված խնդիր է, որ բելառուսները մեծ խնդիր ունեն վաչառելու հետ կամ ինչպես են նրանք կարողանում վաճառքի մեջ մուրալու տեսակ տեսնել: Նույնիսկ եթե նրանք ապրանք են վաճառում, միևնույն է մտածում են, որ զբաղվում են ողորմություն խնդրելով: Բելառուսում սոցիալական ձեռներեցների ամենամեծ խոչընդոտը իրենց ընտանիքներին, ընկերներին և մյուսներին բացատրելու և համոզելու դժվարությունն է, որ ձեռներեցությունը սոցիալական առաքելությամբ բիզնես է, որը կազմակերպությանը շահույթ է հետ ներդնում:
Երկրորդ պատնեշը կապված է թղթակցային աշխատանքի քանակը և բյուրոկրատական քաշքշուկները: The second barrier relates to the amount of paperwork and red tape. Շատերը հրաժարվում են որևէ ձեռնարկություն սկսել Բելառուսում՝ չնչին սխալի համար պատժվելու մեծ վտանգի պատճառով. «Դու ունես զգացում՝ կարծես քեզ որսում են» ահա, թե ինչպես է հարցազրույցի ժամանակ մի սոցիալական ձեռներեց ասել: Հարցված սոցիալական ձեռներեցները, բացառությամբ նրանց, ովքեր հուշանվերներ են վաճառում, նշում են, որ լիցենզիաների հասանելիությունը և պահանջվող սերտիֆիկատները մեծագույն հոգս են ներկայացնում:
Սոցիալական ձեռներեցները նշել են ձեռնարկատիրական հմտությունների անհրաժեշտությունը:
Զարմանալիորեն՝ այս արգելքները առնչություն չունեն սոցիալական ձեռներեցների ամենամեծ պահանջներին: Կրթական և ցանցային հնարավորությունները ամենն է, ինչի պահանջը սոցիալական ձեռներեցները ունեն ամենաշատը: «Բիզնես պլան գրելու, մարքեթինգային ռազմավարության և շատ կարևորագույն և ընդլայնված դասընթացներ վաճառքում, այն, ինչը անհրաժեշտ է մեզ սոցիալական ձեռնարկություն զարգացնելու համար: Մնացածի հետ հարցերը ինքներս կլուծենք». հարցվողներից մեկի պատասխանն է: Նման մտածելակերպ ունեցող մարդկանց հանդիպելը նույնպես առաջնահերթությունների ցանկում էր: Մի սոցիալական ձեռներեց բացատրեց, որ այն սոցիալական ձեռներեցների հետ փոխգործակցությունն իրենց կքաջալերեր և կմոտիվացներ իր գործը շարունակելու համար, երբ ամեն ինչ թվում է անիմաստ:
Ո՞րն է հաջորդը:
Սոցիալական ձեռնարկատիրական մշկույթ ստեղծելը ժամանակ կպահանջի, հատկապես Բելառուսի պես երկրներում, որտեղ ձեռնարկատիրական ձգտումները լավ հասկացված չեն կամ անհրաժեշտ հարգանք չեն վայելում: Առաջին քայլը հասկանալն է, թե ինչն է առաջնորդում սոցիալական ձեռներեցներին և որոշելը նրանց հաջողության համար անհրաժեշտ ռեսուրսները: Սոցիալական ձեռներեցների խոսքով, սերտեցինք, որ կրթությունը, իրենց բիզնեսը հաջողակ դարձնելու համար, ամենամեծ պահանջն է:
Նախքան ղեկավարության ուղղությամբ կամ սոցիալական ձեռներեցության համար այլ շահագրգիռ անձանց նայելը՝ սոցիալական ձեռներեցները պետք է իրենք իրենց ապացուցեն որպես աշխատատեղերի ստեղծման և տնտեսական աճի համար հետաքրքիր և ներուժ ունեցող բիզնես մոդել: Որևէ արդյունավետ կրթական ծրագրի մշակումը կարող է լինել հզորագույն և հաջողված օրինակների ստեղծման առաջին քայլը:
Ստեղծարար ձեռներեցությունը Բելառուսում
Խոսելով ստեղծարար ձեռներեցության մասին՝ արժե այս հասկացությունը վերլուծել ավելի լայն պրիզմայում. երկրում ստեղծարար տնտեսության և ստեղծարար արդյունաբերությունների զարգացման:
Մարդկային կապիտալի բարձր մակարդակով հանդերձ Բելառուսն ունի հսկա ներուժ՝ գիտելիքների, նորարարության և ստեղծարարության վրա հիմնված ստեղծարար տնտեսության մշակման համար: Չնայած Բելառուսում պաշտոնական վիճակագրությունը չի տարբերակում ստեղծարար արդյունաբերությունը որպես տնտեսության առանձին սեկտոր, ստեղծարար ապրանքների և ծառայությունների շուկայի զարգացման դինամիկայի վերաբերյալ տվյալներ կարող են հայտնաբերվել միջազգային զեկույցներում: Այսօր, այնուամենայնիվ, կարող ենք պնդել մի դրական հակամիտում, որը ոչ միայն մայրաքաղաքում է, այլև շրջաններում:
Սա իրոք նոր աշխատատեղերի ստեղծում է (և աշխատանքների, որոնք չեն կարող շուտով մեքենայականացվել), զբոսաշրջության զարգացում, հասանելի ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Սա մշակույթի, բիզնեսի և տեխնոլոգիաների միջև փոխգործակցության տարծք է, որն ի հարկե խթանում է տնտեսական աճը:
2020թ. տարեսկզբից Բելառուսի ստեղծարար ձեռներեցության և ստեղծարար արդյունաբերությունների նշանավոր ներկայացուցիչների օրինակներ են.
1)Օկտյաբրսկայա փողոց` հայտնի նաև որպես Վուլիցա Բռազիլ, – այն նաև «հիփսթերների մայրուղի» է՝ նախկին գործարանի պատերին առկա փողոցային արվեստով, որի ներսում կան համագործակցության և ցուցադրության հարթակներ, արվեստի համար և համերգային տարածքներ, բարերի, գինու, այլտերնատիվ երաժշտության, բուսակերների համար նախատեսված սրճարանների լայն ընտրանի, ինրպես նաև ստեղծարար հանգույցներ (creative hubs) և սեզոնային արվեստի տարածքներ: Ամենահայտնիներն են՝ OK16 cultural hub, U gallery of contemporary art, LO-Fi space, DVOR, DANDY land, Hooligan bar and HIDE club – վայրեր, որտեղ կգտնես նորաձև Մինսկի յուրաքանչյուր ուղեցույցի վրա, որոնք անկասկած բարձրացնում են քաղաքի իմիջը և պոտենցիալ զբոսաշրջիկների քանակը:
2)«KORPUS» մշակութային կենտրոն (համերգների, ցուցադրությունների, իրադարձությունների և կրթական վայր), որը նախկինում եղել է նաև հեռուստատեսային գործարան, իսկ այժմ իր վորքշոփերում այն կուտակում է արվեստի տարբեր գործիչների վորքշոփեր, դիզայներների և վարպետների համար ցուցադրության սրահներ, վաճառակետեր և ստուդիաներ: Յուրաքանչյուր սեփականատեր իրականացնում է իր սեփական ստեղծարար գաղափարը՝ այսպիսով ընդգրկելով սոցիալական ձեռներեցությունը:
3) VULICA Brasil, FSP, SPRAVA fest, BOOK kids, Pasternak և այլ փառատոնները, ունենում են տարեկան/ամեն հաջորդ տարի ձևաչափ և ստեղծագործաբար համակցում զվարճանքի նպատակները կրթականի հետ, իսկ էկո-ներառական սոցիալականները համարվում են առանձին տեսակի:
ԲԵլառուսի երիտասարդ սերնդի ստեղծարար/սոցիալական ձեռներեցությանն ուղղված մտածելակերպի զարգացման ամբողջ կարևոր ազդեցություն/արդյունքը հետևյալն է.
– Քաղաքային կյանքում մշակութային և սոցիալական հարուստ ծրագրեր՝ մեկանգամյա և կանոնավոր, ինչը նաև պահանջարկ ունի հանրության կողմից (համենայն դեպս ուներ՝ մինչև համավարակը): Այնուամենայնիվ, ավելի փոքր քաղաքները չեն պարծենում նմանատիպ միջոցառումներով, որտեղից էլ առաջանում է համակենտրոնացման գործոնը և կարելի է համարել, որ երկրում բոլոր ստեղծարար ոլորտի գործիչները իրենց ուշադրության կետում ունեն մայրաքաղաքը:
– Պետության օրակարգից ստեղծարար սեկտորի առանձնացումը, որը Բելառուսում ժառանգություն է և ցուցադրում է Մշակույթի ը Էկոնոմիկայի նախարարությունների կողմից ՀՆԱ աճի, աշխատողների քանակի, իշխանությունների վարկանիշի և քաղաքների ու համայնքների զարգացման վրա ստեղծարար արդյունաբերությունների ազդեցության ընկալման ուշացում: Մի մասնավոր դեպք է համավարակի ընթացքում (հարկադիր կարանտինի և տնտեսական ճգնաժամի) անկախ մշակութային հաստատությունների ինքնակազմակերպումը, որը ղեկավարվեց «ARTONIST» սոցիալական կրթական հաստատության կողմի՝ փրկելու և ֆինանսապես աջակցելու արվեստը և մշակույթը այն ժամանակ, երբ ստեղծարար արդյունաբերություններում պետական օգնությունը ի սպառ բացակայում էր:
Նայելով մշուշոտ ագայաին և ամփոփելով այս ակնարկի արդյունքները՝ կարող ենք ասել, որ Բելառուսում ստեղծարար ձեռներեցության զարգացման ներուժը անկասկածորեն գոյություն ունի, սակայն բազմաթիվ առումներով այն կախված չէ միայն ստեղծարարների շարժառիթներից, այլ այն պայմաններից, որոնք և՛ սոցիալ-տնտեսական են, և՛ օրենսդրական, ինչպես նաև նորարարության և նոր մտածողության համար միջսեկտորային համագործակցությամբ և հանրային պատրաստությամբ են պայմանավորված:
Միացյալ Թագավորության ստեղծարար արդյունաբերությունների ոլորտի փորձագետ Էնդրյու Էրսքինը խորհուրդ է տվել Բելառուսին օգտագործել այլ երկրների փորձը, որոնցում ստեղծարար արդյունաբերությունները այլ սեկտորներին արժեք են հավելել. «Ձեր երկրում գյուղատնտեսական ոլորտը լավ զարգացած է, ինչո՞ւ չգրավել ստեղծարար արդյունաբերությունների ծրագրավորողների, դիզայներների և այլ ներկայացուցիչների, որպեսզի մեծացնել ազդեցությունը»,- ասել է նա: