Մոլդովա

Մոլդովայի Հանրապետությունում բիզնեսի հաջող զարգացումը անհնար է պատկերացնել առանց համապատասխան օրինական որոշումների, որոնք կարգավորում են ձեռնարկատիրական գործունեությունը։ Ձեռնարկատիրական, ինչպես նաև սոցիալական ձեռներեցության, գործունեությունը կառավարող հիմնական օրենքը «Մոլդովայի Հանրապետությունում ձեռներեցության և ձեռնարկությունների մասին» օրենքն է։ Ըստ որի՝ «ձեռնարկատիրական գործունեություն»-ը ներկայացվում է որպես քաղաքացիների և նրանց կազմակերպությունների կողմից անկախորեն իրագործվող, իրենց սեփական նախաձեռնությամբ, իրենց հանձնառությամբ, իրենց սեփական ռիսկերի և անվանական պատասխանատվության տակ գտնվող  ապրանքների արտադրության գործողություն, աշխատանքների իրականացում և ծառայությունների մատուցում՝ եկամտի մշտական աղբյուր ապահովելու նպատակով:
Ըստ օրենսդրության՝ ձեռնարկատիրական գործունեությունը կարող է իրականացվել անձանց կողմից՝ որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ: Ամենատարածված կազմակերպական-իրավական ձևերն են՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները, անհատ ձեռնարկությունները, փակ և բաց բաժնետիրական ընկերությունները, արտադրական կոոպերատիվները, ձեռնարկատիրական միությունները, ընդհանուր միությունները: Անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պետական գրանցմամբ լիազորված հաստատությունը հանդիսանում է Հանրային ծառայությունների գործակալությունը (Օրինական նորմերի գրանցման և լիցենզավորման բաժինը)։

Ինչ վերաբերում է սոցիալական ձեռներեցությանը, «Ձեռներեցության և ձեռնարկությունների մասին» օրենքում 2017 թվականի նոյեմբերին ներկայացվել է «Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ձեռնարկության մասին» առանձին գլուխ, որն ուժի է մտել 2018 թվականին: Այսպիսով, սոցիալական ձեռներեցությունը ձեռնարկատիրական գործունեություն է, որի հիմնական նպատակը սոցիալական խնդիրների լուծումն է՝ ի շահ համայնքի։ Սոցիալական ձեռներեցության գործունեությունը կարող է իրականացվել սոցիալական ձեռնարկությունների և սոցիալական ներդրումային ձեռնարկությունների կողմից՝ շեշտը դնելով կենսապայմանների բարելավման և բնակչության սահմանափակ հնարավորություններ  ունեցող մարդկանց հնարավորությունների ապահովման վրա,  ամրապնդելով տնտեսական և սոցիալական համերաշխությունը, այդ թվում նաև տեղական համայնքների զարգացումը աշխատատեղերի ստեղծմամբ, համայնքի շահերից ելնելով սոցիալական ծառայությունների զարգացմամբ, որը նպատակ ունի  բարելավել սոցիալական ներառումը:

Սոցիալական ձեռներեցության գործունեության տեսակների ցանկը, սահմանված Կառավարության կողմից, ընդգրկում է հետևյալ ձեռնարկությունները, որոնք կենտրոնացած են ստորև նշված ոլորտներից առնվազն մեկի վրա.
•Որպես առաջնահերթություն բնակչության սահմանափակ հնարավորություններ ունեցող խմբերի մարդկանց զբաղվածություն և աշխատանք ստեղծող:
•Սոցիալական ներառման նպատակով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքները պաշտպանող ու խրախուսող:

•Աշխատանքի տեղավորման ծառայությունների, տեղեկատվության մասնագիտական խորհրդատվության տրամադրման, ուղղորդման և դասընթացների/վերապատրաստումների, ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ խորհրդատվության և աջակցման միջոցով սահմանափակ կարողություններ ունեցող խմբի մարդկանց աշխատելու հնարավորությունները խթանող։
•միջոցառումների անցկացում, որոնք նպաստում են հանրային տարածքային զարգացման քաղաքականության իրականացմանը, այդ թվում՝ շրջաններում և դրանցից դուրս սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների միջև անհամապատասխանությունը նվազեցնող, շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար ֆինանսական, ինստիտուցիոնալ և մարդկային հնարավորությունները ամրապնդող, տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և ազգային, սեկտորային և տարածաշրջանային զարգացման ռազմավարությունների և ծրագրերի փոխազդեցությունը համակարգելու համար տեղական հանրային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին աջակցող։
•Սոցիալական ծառայություններ, ինչպես նաև սոցիալական ծառայությունների ընդլայնման և զարգացման համար ֆինանսական կայունություն մատուցող ու զարգացնող:
•Շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումները խթանող:
•Թափոնների նվազեցնելու և տնտեսական շրջանառության մեջ առավելագույնս վելաօգտագործելու, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող կառավարում (թափոնների կառավարում),
•Ազգային ժառանգության պաշտպանության միջոցառումները խրախուսում:
•հանգստի և սոցիալականացման նպատակով զբոսաշրջության և սպորտի միջոցառումներ իրականացնող:
•Արտադպրոցական գործունեություն իրականացնող:
•Կրթության, մշակույթի, առողջապահության, պաշտպանության և սոցիալական աջակցության, բարօրության և համայնքային զարգացման բնագավառներում իրականացվող միջոցառումների իրականացում, եթե այդ միջոցառումներն ուղղված են զուտ տնտեսական և սոցիալական համերաշխության ամրապնդմանը և սոցիալական ներգրավման աճին:

Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) կարևոր դեր ունեն երկրի տնտեսության զարգացման գործում, ՀՆԱ-ի ձևավորման մեջ իրենց բաժինը կազմում է 10%-ից մինչև 70%: ՓՄՁ-ները ուղղակիորեն նպաստում են աշխատանքի ստեղծմանը, խթանում են մրցակցությունը, նպաստում արտահանման աճին, նպաստում են նորարարությունների և նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրառմանը։ Մեծ ձեռնարկությունների հետ համեմատած՝ փոքր ձեռնարկությունները ավելի ճկուն են, ավելի արագ են արձագանքում  բիզնես միջավայրի փոփոխություններին և շուկայական աճող պահանջներին։ ՓՄՁ-ները բիզնեսի ամենատարածված տեսակներն են աշխարհում։