Մեր ծրագիրը

Ստեղծարար մտածելակերպի տեր մարդիկ, ովքեր հետաքրքրված են արվեստներով և մշակույթով, մասամբ կամ ընդհանրապես ապահովված չեն ադմինիստրատիվ առաջնորդության ոլորտում կրթական հնարավորություններով։ Մինչդեռ ստեղծարար և մշակութային ձեռներեցությունը (այսուհետ՝ «ս/մ-ձ») փոխշահավետ սցենար է, որը զարգացնում է զբաղվածության հնարավորություններ արդեն իսկ գոյություն ունեցող «պոտենցիալ աշխատակիցների լողավազանում», ինչպիսիք են արվեստներով և մշակույթով հետաքրքրված երիտասարդները: Սա դժվարըմբռնելի է ներկա երիտասարդության համար, հատկապես Արևելյան համագործակցության երկրների շրջանում, որտեղ մշակութային քաղաքականության մեխանիզմները հեռու են լավ զարգացած լինելուց:

Ծրագիրը նպատակադրում է ստեղծարար և մշակութային ձեռներեցության ուսուցանման միջոցով զարգացնել որոշակի կրթական և նորարական ուղի, որը NEETs-ի (Not in Education, Employment, or Training – երիտասարդության այն հատվածի, որը չունի զբաղվածություն և ընդգրկված չէ կրթությունում կամ վերապատրաստման ծրագրերում) շրջանում կխթանի աշխատունակության ներուժը: Մեր ծրագիրը կապահովի կառուցվածքային և նորարական մոտեցում՝ ուղղված երիտասարդության ուսուցմանը, այն մասին, թե ինչպե՞ս ամբողջականացնել ձեռներեցությունը՝ ստեղծարար պրակտիկաների և նոր սոցիալական բիզնեսների զարգացման համար ստեղծարար մոտեցումներ ներդնելու միջոցով:

Ծրագրի ողջ ընթացքում, նախագծված միջոցառումների շնորհիվ, մենք աջակցել ենք գործազուրկ երիտասարդներին նորարարություն ստեղծելու իրենց կարողություններում և ապահովել ենք ստեղծարար և մշակութային ձեռներեցության վերաբերյալ ունեցած իրենց գիտելիքները կոմերցիոն դարձնելու (եկամտայնացնելու) համար անհրաժեշտ ձեռնարկատիրական հմտություններով և հատկանիշներով:
Ծրագրին մասնակցող երիտասարդական աշխատողները և պարզապես երիտասարդները ձեռք են բերում մշակութային տնտեսության և ստեղծարար նախաձեռնությունների վերաբերյալ տեսական գիտելիքներ, ինչպես նաև իրենց ստեղծագործ և քննադատական մտածելակերպը ձեռնարկատիրական մտածելակերպի վերածելու համար զարգացնում են հնարքներ:

Ծրագիրն ունի հետևյալ նպատակները.

  • «ս/մ-ձ» ոլորտում կառուցել կարողությունների կոնսորցիում (ասոցացիա)՝ հնարավորություն տալով գործընկերների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև ԵՄ-ԱՀ երկրներ համագործակցությունը խրախուսելու համար,
  • ստեղծել միջավայր փոխգործակցության համար և երիտասարդական աշխատողներին զինել գիտելիքով և հատուկ ունակություններով՝ «ս/մ-ձ» կրթության վերաբերյալ,
  • ստեղծել հնարավոր միջավայր ՆԻԻԹ-երին գիտելիք փոխանցելու և նրանց լայնակի հմտությունները, նախաձեռնողականության և ձեռնարկատիրական զգացումն ու ստեղծարար մտածողությունը խրախուսելու համար,
  • ստեղծել հասկանալի ուսումնական նյութեր՝ գործիքակազմ և առցանց հարթակ՝ թիրախավորված երիտասարդական աշխատողների, սոցիալական ձեռներեցության ոլորտի շահառուների և պոտենցիալ ձեռներեցների համար,
  • խթանել սոցիալական, մշակութային և ստեղծարար ձեռներեցությունը, ակտիվ քաղաքացիությունը և ոչ ֆորմալ ուսուցումը ԱՀ երկրներում՝ եվրոպական պահանջների համաձայն
  • խթանել սոցիալական ձեռներեցության ոլորտում եվրոպական քաղաքականությունն ու «Էրազմուս+»-ը ԱՀ երկրներում՝ եվրոպական պահանջների համաձայն

This image has an empty alt attribute; its file name is 68754293_551946868677287_7078186960862314496_o.jpg

Ծրագրի գլխավոր ձեռքբերումն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների հետ աշխատելու նոր մոդելների զարգացումը, երիտասարդներին իրենց սեփական ստեղծարար և մշակութային ձեռնարկությունների գաղափարներն անկախ իրականացնելու համար նորարարական գործիքների և ուղեցույցերի ձևավորումը: