
«Սոցիալական ձեռներեցություն» արտահայտությունը մինչև 1990-ականների կեսերը գրեթե ամբողջությամբ անտեսված էր կամ նույնիսկ անհայտ, մինչև անհրաժեշտություն առաջացավ լրացնելու այն բացը, որը պետության և խոշոր ընկերությունների շահութաբեր ոլորտները չէին կարողանում ծածկել՝ սոցիալական կարիքների, շատ աղքատ համայնքների իրավական իրավունքների և ավելի թույլ խմբերի համար հնարավորություններ ստեղծելը: Այսպիսով՝ այս մեթոդը, ըստ նույն հեղինակի, ռազմավարական և ներդաշնակ տարբերակ էր՝ աջակցելու ներդրումներին և պրոֆեսիոնալ վերաինտեգրմանը և տնտեսությանը մեջ ներդրվելու համար։
Սրա համար ընդունված մոդելը վերոնշյալ ներդրումային ընկերություններն էին, որոնք արդեն օգտագործվում էին եվրոպական այլ երկրներում։ Այն պոտենցիալները, որոնք վերագրվում էին սոցիալական ձեռներեցությանը, ընդգծեցին երեք լուրջ խնդիրներ՝ աղքատության և սոցիալական խտրականության դեմ պայքարը, զբաղվածության և ներդրումների սոցիալ-մասնագիտացում, տեղական և կայուն զարգացմում: Իսկ ներդրումային ընկերությունները, մասնավորապես, նպաստեցին սոցիալական նպատակի ձեռներեցության գաղափարը ներկայացնելու որպես միջոց՝ աղքատության և գործազրկության դեմ պայքարելու համար:
Մեկնաբանված որպես տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում ապրանքների և ծառայությունների արտադրության բիզնես տրամաբանություն՝ կազմակերպվող սուբյեկտների նպատակն է աշխատանքի շուկայում սոցիալապես և մասնագիտական առումով անբարենպաստ պայմաններ ունեցող մարդկանց արդյունավետ գործունեության զարգացման համար իրական օգնություն ցուցաբերել: Ամենը սկսվել է պետության կողմից հասարակական քաղաքականության նախաձեռնությունից՝ նպատակ ունենալով սոցիալական քաղաքականության մեջ նորարարական միտումներ ներդնել:
Վերջին տասնամյակում պորտուգալական սոցիալական համայնապատկերում շատ բան է փոխվել, քանի որ քաղաքացիական հասարակության և գործարար ոլորտի միջև շփումները բազմապատկվել են, որպեսզի համապատասխանեն բարեկեցության կարգավիճակին, որը հաճախ դինամիկ և անօգուտ չէ սոցիալական խնդիրների լուծման համատեքստում, սակայն ամանակի ընթացքում սոցիալական տնտեսությանն ու միկրոձեռնարկություններին աջակցելու ծրագրերի միջոցով սոցիալական ձեռներեցությունը համախմբվել և սկսել է ավելի լայնորեն և քիչ սահմանափակ տեսակետ ունենալ դրա կողմնակիցների և կիրառելիության վերաբերյալ:
Սոցիալական ձեռներեցությունը Պորտուգալիա եկավ որպես մտածելակերպ և էության մի ձև, և այն գրանցվում է շահույթ չհետանդող կազմակերպություններում, հիմնական ընկերություններում, ավանդական ձեռնարկատերերի, պետական ձեռնարկությունների, այդ թվում նաև այլ կազմակերպությունների մոտ։ Սոցիալական ձեռներեցությանը ընդունված է վերագրել այնպիսի տերմիններ ինչպիսիք են ճկունությունը, նորարարությունը, ռիսկը և ստեղծարար ունակությունները։ Սոցիալական ձեռնարկատերերը զարգացրել են իրենց հմտությունները և ներկայումս սկսել են գործունեություններ, որոնք հիմնված են հստակ սոցիալական առաքելության վրա, չեն ապրում հովանավորությամբ կամ օժանդակությամբ, օգտագործում են կառավարման գործիքներ՝ իրենց սոցիալական բիզնեսները ձևավորելու և կառավարելու համար:
Պորտուգալացի սոցիալական ձեռներեցների կողմից լավ աշխատանք է կատարվում:
Նշվում է, որ Պորտուգալիան ունի շատ լավ նախաձեռնություններ, ունի շատ կարևոր սոցիալական ոլորտ, մի քանի խիստ համապատասխան հասարակական աջակցություն ցուցաբերող կազմակերպություններ, ինչը մեծամասամբ այն բանի շնորհիվ է, որ մասնավոր կազմակերպությունները նպաստում են մարդկանց ձեռներեցությանը և օգնում են նրանց իրագործել այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են IES-ը (Սոցիալական ձեներեցության ինստիտուտը) և CASES-ը (Անտոնիո Սերժիո համագործակցություն սոցիալական տնտեսության համար)։
Այս կազմակերպությունները շարունակաբար վերապատրաստումներ, ծրագրեր, ֆինանսական խրախուսումներ, համագործակցություն և այլ միջոցառումներ են առաջարկում ոլորտի համար, որպեսզի տեսնեն, թե ինչպես է ձեռնարկատիրական գործունեությունը աճում Պորտուգալիայում: Երկրում այս ոլորտի զարգացման գործում համապատասխան դեր են խաղացել համալսարանները՝ և՛ կրթության, և թե՛ հետազոտության առումով: Համալսարանների հիմնական նպատակը ուսանողների միջոցով հասարակության վրա ազդեցություն ունենալն է: Սոցիալական ձեռներեցության հիմնական նպատակներից մեկը համայնքների ներգրավումն է մի շարք միջոցառումների մեջ, որոնք բարելավում են նրանց բարեկեցությունը։ Պորտուգալիայի տարածքում ձեռներեցությունը կարևոր է սոցիալական զարգացման և ներկայիս տնտեսությունների համար՝ աշխատանքի ստեղծման, նորարարության, հարստության ստեղծման տեսանկյունից և այն գնալով աճում է որպես կարիերայի տարբերակ դիտարկելու գաղափար։
Այնուամենայնիվ ազգային հատկանիշները խոչընդոտներ են ստեղծում ՍՁ առաջացման համար. հասարակական ֆինանսավորումը մեծապես դրված է մասնավոր սոցիալական միասնական կազմակերպությունների վրա, տնտեսության երրորդ ոլորտի կոմպոզիցիան խիստ նշանավորվում է կրոնական հաստատությունների իշխող դիրքով, երրորդ սեկտորի կազմակերպությունների վերապատրաստման և մասնագիտացման կարիքների առկայությունը, քաղաքացիական հասարակության թույլ դինամիզմը և կոլեկտիվ գործողությունները: Այս փաստերին բախվելու ու հաջողության հասնելու համար Պորտուգալիան արդեն մշակել է իրավական հիմք և գործիքներ՝ սոցիալական ձեռնարկատիրության զարգացման համար: Ինչպես օրինակ՝ Սոցիալական աշխատանքի շուկա (MSE), Համագործակցության զարգացման ծրագիր (PRODESCOOP), օրենսդրություն, որը ճանաչում է IPSS-ը (մասնավոր սոցիալական միասնության ինստիտուտներ), «Պայմանագրի կանոնադրություն», ծրագրեր, ինչպիսիք են նորարարական գաղափարների մրցույթները, որոնք առաջ են մղվում IAPMEI – ՓՄՁ աջակցության ինստիտուտի, NET – Նոր ընկերությունների և տեխնոլոգիաների կազմակերպության և ANJE – Երիտասարդ ձեռներեցների ազգային ասոցացիայի կողմից, ինկուբացիոն կենտրոնների թողարկումը, ձեռնարկատերերի ուղեցույցները, CIS – Սոցիալական նորարարությունների կենտրոն, CoopJovem – Համագործակցող ձեռնարկատիրության աջակցության ծրագիր, և ի թիվս մյուսների, վերջերս Սոցիալական տնտեսության ազգային խորհուրդի և «Սոցիալական տնտեսության մասին» հիմնական օրենքի ստեղծումը (միաձայն ընդունվել է Հանրապետության Խորհրդարանում): Չնայած այս բոլոր լավ արդյունքներին՝ Պորտուգալիան դեռ շատ բան ունի սովորելու և անելու այդ ոլորտում։ Մանուել Ալվես Մարտինսը, ով աշխատում է IES-ում, նշում է, որ Պորտուգալիայում «անձի կարևորությունը» հաճախ դեռևս ավելի են կարևորվում քան հենց ինքը՝ կազմակերպությունը։ Մենք դեռևս վերջնականապես կայացաած չենք և այդ պատճառով չունենք որոշակի չափման միավոր և ունենք քիչ ազդեցություն»։
Երկրում ձեռնարկատիրական գործունեության մակարդակը ցածր է, համաձայն GEM – Ձեռներեցության համաշխարհային դիտարկիչի հաշվետվության տվյալների, որը 2001 թվականին արձանագրել է, որ Պորտուգալիան ձեռնարկատիրական գործունեության 9-րդ ամենացածր մակարդակում էր՝ բարելավելով իր դիրքը 2004 թվականին։ Վերջինիս պատճառներն են հանդիսանում աշխարհագրական, պատմական, կրթական, մշակութային և տնտեսական փոփոխությունները. «Պորտուգալիայում ձեռներեցություն երևույթը անհանգստանալու աստիճան ցածր է մեծամասամբ պատմական զարգացումների պատճառով։ Պորտուգալական տնտեսությունը և հասարակությունը ևս ցածր մակարդակի վրա են նորարարության ու գիտելիքների հասանելիության ցածր մակարդակների պատճառով»: (Gaspar and Fé de Pinho, 2007: 21)
Ընդհանուր առմամբ՝ Պորտուգալիայում սոցիալական ձեռնարկություն և սոցիալական ձեռներեցություն անվանումների օգտագործումը դեռևս ոչ հաճախ է օգտագործվում։