Մտավոր արդյունքներ

Ծրագրի ընթացքում մենք միասին կստեղծենք հետևյալ մտավոր արդյունքները.

Գործիքակազմի մշակում.
Այն հիմնականում մշակվելու է աշխատանքային պրակտիկաների ընթացքում`հյուրընկալող կազմակերպությունում պրակտիկանտների և երիտասարդական աշխատողների համատեղ ջանքերով: Այն բաղկացած կլինի 4 հիմնական մասերից՝ ներածություն և ԵՄ քաղաքականությունը սոցիալական և ստեղծագործ ձեռներեցության բնագավառում, արվեստների և <<ս/մ-ձ>>-ների ընդհանրական վիճակի վերաբերյալ տեսական առդիր, <<ս/մ-ձ>> կրթության բացատրությունն ու առաջացման պատճառները և դրա կարևորությունը՝ գործազուրկ երիտասարդներին հզորացնելու նպատակով:

Գործնական հատվածը բաղկացած է ոչ ֆորմալ կրթական վարժություններից և խմբային աշխատանքների միջոցով նկարագրում է <<ս/մ-ձ>> կրթությունը, իսկ վերջին հատվածը նվիրված է տեղական լաբորատորիաների ու ծրագրի շրջանակներում մրցույթի անցկացման վերլուծությանը՝ որպես լավագույն փորձ, որը հիմնված է առաջարկությունների վրա և ուղղված է ծրագրի ընթացքում հնարավոր ռիսկերի մեղմացմանը:

Առցանց հարթակի ստեղծում.
Այն ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում <<ս/մ-ձ>>-ի վերաբերյալ կայքէջ է:

Պատուհան, որը բացի <<ս/մ-ձ>>-ի վերաբերյալ եվրոպական ձեռնարկատիրական ոլորտում փաստաթղթերի և քաղաքականության, երիտասարդ ձեռներեցների հնարավորությունների (հիմնադրամներ, մրցույթներ), ինքնազարգացման համար օգտակար հղումների և նյութերի, դիպվածային ուսումնասիրությունների և լավագույն փորձի վերաբերյալ տեսական տեղեկատվություն ներառելը, նաև հանդիսանում է որպես հաղորդակցության համար ֆորում, որը երիտասարդ ձեռներեցներին կառաջարկի բաց հարթակ՝ քննարկելու գաղափարներ, մարտահրավերները, մեթսոդներն ու ռիսկերը: